Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել քննությունները հաջողությամբ հանձնած 8 տարեկան երեխային
SOCIETYՄոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը պատրաստ է ընդունել Ալիսա Տեպլյակովային, հայտնել են ֆակուլտետի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ կային ութամյա մոսկվացի Ալիսա Տեպլյակովայի մասին, որը քննություն էր հանձնել և վկայական ստացել: Աղջիկը հաջողությամբ ավարտել էր առաջադրանքները ռուսաց լեզվից, մասնագիտացված մաթեմատիկա, կենսաբանություն և համակարգչային գիտելիքներ առարկաներից: Հոր խոսքով՝ աղջիկը ցանկանում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Հոգեբանությանֆակուլտետի ղեկավարությունը նշել է, որ ուրախ կլինեն ընդունելության թեստերը հանձնելուց հետո Ալիսային սովորելու հնարավորություն ընձեռել այդ ֆակուլտետում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



