Ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի թափվում Մեղրի գետը. Արման Թաթոյան
SOCIETYԱդրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է, ինչ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։
ՄԻՊ-ը հավելեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



