Արարատի մարզի հինգ համայնքներում հետաձգվել են ՏԻՄ ընտրությունները
SOCIETYԱրտաշատի տարածաշրջանի Արեւշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան եւ Մասիսի տարածաշրջանի Ռանչպար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները տեղափոխվել են 2016 թվականի ապրիլ ամիս: «Ըստ 2015 թվականին կայանալիք ընտրությունների ժամակակացույցի` նախատեսված էր, որ հիշյալ համայնքներում պետք է ընտրություններն անցկացվեին դեկտեմբերի 6-ին, սակայն այն համընկավ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, եւ որոշվեց համայնքÕ « ղեկավարի ընտրությունները տեղափոխել հաջորդ տարվա ապրիլ ամիս»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը:
Արեւշատ համայնքում բնակիչների թիվը 2468 է` 560 տնտեսությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնում Նիկոլ Գոգոլյանն /ՀՀԿ/ է, ով պաշտոնը ստանձնել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ից:
Դվին համայնքում բնակիչների թիվը 3160 է` 732 տնտեսությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնում Արծրուն Աբրահամյանն է /ՀՀԿ/ է, ով պաշտոնը ստանձնել է 2002 թվականի մարտի 16-ից:
Մրգավետ համայնքում բնակիչների թիվը 2473 է` 638 տնտեսությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնում Լեւիկ Աբրահամյանն է /ՀՀԿ/ է, ով պաշտոնը ստանձնել է 2002 թվականի ապրիլի 20-ից:
Մարզի Շահումյան համայնքում բնակիչների թիվը 4570 է` 1100 տնտեսությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնում Սերժիկ Բաբայանն է /անկուսակցական/ է, ով պաշտոնը ստանձնել է 2005 թվականի հուլիսի 12-ից:
Մասիսի տարածաշրջանի Ռանչպար համայնքում բնակիչների թիվը 1650 է` 377 տնտեսությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնում Մանուկ Օհանյանն է /ՀՀԿ/ է, ով պաշտոնը ստանձնել է 2002 թվականի օգոստոսի 13-ից:
Լիլիթ Մաճկալյան



