Էրդողանը սադրանք է որակել հայկական եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը
VIDEOԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի երեկոյան մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ հարբած վիճակում, բարձրացել ենեկեղեցու պատի վրա և պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է սոցիալական ցանցերում: Ստամբուլի վարչակազմը հայտարարել է միջադեպի մասնակիցներին կալանքի տակ պահելու մասին, և նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



