Ողբերգական դեպք. ՊՆ ծառայողներից մեկը մահացել է, կա 4 վիրավոր․
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մանրամասն՝ shamshyan.com
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



