Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գևորգանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները և նրանց ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գևորգյանը և 31-ամյա Հ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



