Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Մուռ հանելու» սինդրոմն ու պետության և ժողովրդի շահերի ստորադասումը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետություն կառավարելը չափազանց պատասխանատու գործ է։ Միայն առանձին ղեկավարների է հաջողվում պատվով կատարել իրենց առաքելությունը։ Եվ պատահական չէ, որ շատ քիչ են այն դեպքերը, որ երկրների ղեկավարներն իրենց հատուկ ջանքերի և խորագիտության միջոցով ճանապարհ են հարթում պետության հզորացման համար։ Այնինչ այդ նույն երկիրը ապաշնորհ կառավարիչների ղեկավարման արդյունքում կարող է ոչ միայն տևական ժամանակ ճգնաժամի մեջ հայտնվել, այլև անգամ իր ունեցածն էլ կորցնել։

Ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում իրողությունները վերլուծելիս հատուկ նշանակություն տրվում անձնային գործոնին։ Եթե հազարամյակների լույսի ներքո հայացք նետենք հայոց պատմության վրա, ապա կտեսնենք, որ ունեցել ենք եզակի լայնախոհ թագավորներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել հայոց պետականության հզորացման համար։ Սակայն պատմության ընթացքում շատ են այն թագավորների և իշխանավորների կերպարները, որոնք իրենց անձնական շահերը վեր են դասել պետականությունից և ապաշնորհության ու օտարամոլության պատճառով դուռ են բացել օտար նվաճողների համար՝ պատճառ դառնալով երկրի թուլացման և, ինչու չէ, նաև պետականության կործանման համար։ Պատմության հետ այս զուգահեռները թերևս շատ կարևոր են՝ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը։

2018 թվականին, երբ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ, նա առաջին իսկ օրերից ամենաառաջնային սանդղակում դրեց նեղ անձնային-քաղաքական շահերը։ Եվ պատահական չէր, որ իր հայտարարություններում Փաշինյանն իրենց իշխանությունը նույնականացնում էր պետության հետ, իսկ իրենց ցանկությունները՝ ժողովրդի ցանկությունների հետ։ Իրականում նրանք միշտ էլ պետության ու ժողովրդի անվան տակ միայն իրենց շահերն էին առաջ տանում, իսկ ավելի ստույգ՝ միայն մեկ անձի շահերն ու անձնական շահագրգռվածությունները։ Իր վարչապետության ողջ ընթացքում Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ ոխակալության ու «մուռ հանելու» սինդրոմից։ Քանի իշխանական լծակներն իր ձեռքում են, նա ձգտում է վրեժ լուծել այն կառույցներից, ուժերից ու անհատներից, որոնք ինչ-որ ժամանակ, ինչ-որ պահի, ինչ-որ կերպ «նեղացրել» են իրեն, որևէ կերպ «տրորել են ոտքը», համարձակվել են քննադատել իշխանություններին և իր «թանին թթու ասել», կամ նրանցից, ումից Փաշինյանն անձամբ վտանգ է տեսնում։

Ու մանրախնդրության հարցում Փաշինյանն իրեն հավասարը չունի։ Պետության սուբյեկտայնության պահպանման խնդիրներով զբաղվելու փոխարեն նա հերթով «մուռ է հանում» ԵՊՀ-ից, Արցախից, բանակից, Արցախն ազատագրած հերոսներից, գեներալներից, իսկ հիմա արդեն նաև Սյունիքից։ Հիմա բռնաճնշումների են ենթարկվում Սյունիքի այն համայնքապետները, ովքեր փորձում են դիմադրել Փաշինյանին Սյունիքի հարցում հակառակորդին զիջումներ կատարելու խնդրում։ Դրա համար էլ նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներ են ներկայացվում և շինծու գործեր հարուցվում։ Ու քիչ չեն նաև այն դեպքերը, երբ Փաշինյանի ռեպրեսիաների խոշորացույցի տակ են հայտնվում նաև առանձին անհատներ։

Դե, Ռոբերտ Քոչարյանի «գործը» նույնիսկ մեկնաբանության կարիք էլ չունի: Բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը ևս դրա վառ ապացույցներից է։ Նման օրինակները քիչ չեն, ու բոլոր դեպքերում գործ ունենք վերը նշված վախերի, «նեղացածության», իսկ ընդհանուր առմամբ՝ պարզ քինախնդրության հետ: Եվ չենք էլ զարմանա, որ հետո պարզվի, թե ժամանակին Փաշինյանը, օրինակ՝ Արմեն Չարչյանին մի խնդրանքով դիմած ու մերժում ստացած լինի։ Կամ՝ ժամանակին Պղնձամոլիբդենային կոմբինատից «նեղված» լինի: Ու այդպես շարունակ: Կա նաև մյուս հանգամանքը. Փաշինյանը ինտենսիվ ձերբազատվում է այն մարդկանցից, որոնք խանգարում են նրան կյանքի կոչել իր «ծրագրերը», որոնք, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ամենևին կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ: Սրա վերջին վկայությունն էլ Գրիգորի Խաչատուրովի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելն է:

Մի խոսքով, մարդն այդպես էլ երկրի ղեկավար չդարձավ, չհասկացավ պետության ու պետական շահի կարևորությունը ու մնաց «նեղացկոտ երեխայի» բարդույթների մեջ: Արդյունքում գլխատվեց ու վարկաբեկվեց բանակը, հանրության մեջ սերմանվեց ատելություն հաջողակների ու սեր՝ անհաջողակների հանդեպ, բոլոր ոլորտներում դուրս մղվեցին պրոֆեսիոնալները՝ իրենց տեղը զիջելով «քայլողներին», որոնք ձախողեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ: Ի՞նչ ունենք արդյունքում. Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, առնվազն 5000 զոհ, բազմահազար վիրավորներ, խայտառակ պարտություն, ավերված տնտեսություն, պետական կառավարման կաթվածահար համակարգ, ատելության ու թշնամանքի մեջ մխրճված հասարակություն ու վերջին ընտրությունների արդյունքում ապագա, որն ուղղակի անորոշ ու սարսափեցնող է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation