Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Այս ընդդիմությունը շատ ավելի արմատական է լինելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Սահմանադրական դատարանն սկսեց քննել չորս քաղաքական ուժերի դիմումը՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի հետ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՍԴ-ի դերը դիտարկում է բացառապես իրավական հարթության մեջ:

«Եթե ՍԴ-ն որոշի, որ խախտումներ եղել են, ապա, բնականաբար, կարող է նաև նոր ընտրություն նշանակվել: Դա արդեն քաղաքական գործընթաց է՝ բայց ելնելով որոշումից և ոչ թե նրանից, որ ՍԴ-ն ինքն է դա անում: Իսկ եթե դիմումը չի բավարարվում, ունենում ենք այն պատկերը, ինչն ունենում ենք: Այսինքն, ՔՊ-ն կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։

Ինչ վերաբերում է այս պատկերով խորհրդարանի դեպքում ընդդիմության ունեցած հնարավորություններին ու լծակներին, ապա դրանք նախորդ խորհրդարանից ավելի շատ են: Ընդհանուր առմամբ, իհարկե, լծակները շատ չեն, բայց ընդդիմության համար, ամեն դեպքում, ԱԺ-ն հարթակ է, նաև լծակներ, որոնք, ըստ իս, պետք է օգտագործել քաղաքական հետագա պայքարի մեջ: Եվ արդեն ուժերի խնդիրն է, թե ինչպես կօգտագործեն իրենց հնարավորությունները: Նախ՝ արդեն իշխանությունը 2/3 չունի, ինչը նշանակում է, որ սահմանադրական օրենքների փոփոխություն չի կարող անել: Երկրորդ, այնուամենայնիվ, զուտ նաև փորձառության առումով այս ընդդիմությունը շատ ավելի արմատական է լինելու, քան նախորդ խորհրդարանի ընդդիմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով այս ընդդիմության ունեցած ավելի արմատական բնույթի մասին:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու: «Կարծում եմ՝ մենք կրկին արտահերթ ընտրություններ ենք ունենալու: Իհարկե, չեմ կարող ասել՝ ինչպես, բայց այն կարծիքին եմ, որ այս խորհրդարանը ևս մինչև վերջ չի աշխատելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նման կերպ մտածելու հիմքերից մեկն այս իշխանությունների կառավարչական հնարավորություններն են:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ունեցած իշխանության դիրքերին, Կարեն Քոչարյանը նշեց. «Այնպես չէ, որ ուժեղացել է, որովհետև մի բան է, երբ դու ստանում ես 70ից ավելի տոկոս, մեկ այլ բան, երբ ստանում ես 53 տոկոս: Մի բան է, երբ երկրի ազգաբնակչության էյֆորիայի ֆոնին ես գալիս իշխանության, մեկ այլ բան, երբ պարտությունից հետո ես գալիս իշխանության: Մի բան է, երբ քեզ շատ-շատերը հավատում են, մեկ այլ բան է, երբ երկրում, անկախ ամեն ինչից, ատելության մթնոլորտ է: Մի բան է, երբ քեզ հետ ուզում են շատ կադրեր աշխատել, մեկ այլ բան, երբ քո հետ արդեն ոչ ոք չի ուզում աշխատել: Այս ամենից ելնելով՝ ես այն կարծիքին եմ, որ այս իշխանությունն, այնուամենայնիվ, երկար կյանք չունի»:

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ նա նշեց. «Կառավարման համակարգում արդեն բավականին լուրջ քաոս է: Ես, իհարկե, չեմ ուզում, որ մեր պետությունը կործանվի, և ես կծափահարեմ, որ կարողանան դուրս գալ այս իրավիճակից: Միևնույն ժամանակ, սակայն, չեմ տեսնում, թե ինչ կադրերով են անելու, ումով են անելու ու ինչ ռեսուրսներով»:

Կարեն Քոչարյանը հակված չէ այն կարծիքներին, որ այս փուլում կադրային ջարդ է իրականացվում. «Պարզապես կոնկրետ ինչոր շատ լոկալ խնդիրներ են լուծում: Խոսքը Սյունիքի համայնքապետների մասին է: Գոնե առայժմ ես ուրիշ ջարդ չեմ տեսնում: Այս փուլում իրականացվողը զուտ նախընտրական խոստումների ցուցադրական մեկ-երկու դրվագներ են»: Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններով մեր երկրում ճգնաժամը չի լուծվել: «Որովհետև ճգնաժամի խնդիրը միայն իշխանություն-ընդդիմություն պայքարը չէր: Ճգնաժամը հասարակության և հենց իշխանության ներսում է: Կառավարման ճգնաժամ, ապատիա և բարոյահոգեբանական ճգնաժամ կա: Այս ճգնաժամից դեռ շատ երկար պետք է դուրս գալ»,-նշեց նա:

Անդրադառնալով որոշակի պասիվ տրամադրվածություններին ու այս փուլում մի շարք հասարակական, քաղաքական շրջանակների կողմից առհասարակ լռելու որոշումներին՝ քաղտեխնոլոգը նկատեց. «Համոզված եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում: Յուրաքանչյուր ընտրություններից հետո այսպես է լինում, առավել ևս հիմա, երբ բացի ընտրություններից կա նաև տարիներով կուտակված ատելություն, ապատիա, ինչպես նաև պարտության դեպրեսիա: Այդ ամենը կանցնի, բոլորն էլ կխոսեն: Շատերն էլ ասում են՝ գնում ենք, բայց ոչ մի տեղ էլ չեն գնալու: Իհարկե, գնացողներ կլինեն, բայց ամեն ինչ էլ կամաց-կամաց հունի մեջ է ընկնելու, թեպետ դա չի նշանակում, որ ճգնաժամը դրանից հաղթահարվելու է»:

Նրա դիտարկմամբ, ակտիվացում լինելու է, բայց այն պայմանավորված չի լինելու միայն քաղաքական հնարավոր գործընթացներով. «Բոլորս հասկանում ենք, որ նաև որոշակի քաղաքական գործընթացներ էլ են լինելու, և, բնականաբար, ոչ ոք այդ առիթները բաց չի թողնի ակտիվանալու համար: Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև յուրաքանչյուր գործընթաց դժգոհություն է գեներացնելու: Խոսքը նաև սոցիալական ու տնտեսական խնդիրների մասին է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program