12 հրազենային վնասվածք. հայտնի են դարձել Հայիթիի նախագահի սպանության մանրամասները
INTERNATIONAL NEWSՀայիթիի նախագահ Ժովենել Մոիզը 12 հրազենային և այլ վնասվածքներ է ստացել, իսկ նրա նստավայրն ավերված են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, սպանության հանգամանքի մանրամասները ներկայացրել է Juno7 պորտալը:
Երկրի 53-ամյա առաջնորդին հայտնաբերել են տասնյակ վնասվածքներով, որոնք հասցվել են 5,56 և 9 մմ տրամաչափերով զենքից: Փամփուշտները խոցել են ձախ ականջը, աջ ձեռքը և ձախ ոտքը, մի քանի անգամ կրակել են նրա որովայնին և մեկ անգամ ճակատին: Պարզվել է նաև, որ նախագահի ձախ աչքը տեղից դուրս էր եկել, իսկ ձախ ոտքը՝ կոտրվել:
Հաղորդվում է, որ մարդասպանները մի քանի ճամպրուկ են տարել, իսկ նստավայրն ավերել են: Սենյակներից շատերում փամփուշտների հետքեր են հայտնաբերվել: Նախագահի թիկնապահները հարձակման ժամանակ չեն տուժել: Նրա կինը հոսպիտալացվել է ծանր վիճակում և բուժօգնություն է ստանում Ֆլորիդայում: Երեխաները նույնպես արտասահմանում են:
Հիշեցնենք, որ նախօրեին անհայտն անձինք գրոհել են Հայիթիի նախագահի նստավայր, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Երեկ հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:



