Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր». ռադիոխաղից՝ սիրված հեռուստախաղ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը գրեթե անմիջապես է դարձել ամենատարածված և գնահատված հեռուստախաղերից մեկը ամբողջ աշխարհում: Խաղի ձևաչափը ձեռք են բերել աշխարհի 120 երկրների հեռուստաընկերություններ: Այն հավասարապես տարածված է Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում: Անգլիայում հաղթողի մրցանակային գումարը 1 միլիոն ֆունտ է, ԱՄՆ-ում՝ 1 միլիոն դոլար, իսկ, օրինակ՝ Ռուսաստանում՝ դարձյալ մեկ միլիոն, բայց միայն թե ռուբլի: Իսկ որտե՞ղ է առաջին անգամ հայտնվել այս խաղը: Հեռուստախաղի ծննդյան վայրը Մեծ Բրիտանիան է, այստեղ այն առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականին: Այնուամենայնիվ, հեռուստախաղի իրական պատմությունն սկսվել է մի փոքր շուտ:

Դրա նախատիպը եղել է «Կրկնապատկիր խաղադրույքը» ռադիոխաղը: Այդ խաղի գաղափարը պատկանում է Դեյվիդ Բրիգսին, իսկ վարել է Քրիս Թերրենթը: Խաղի իմաստն այն էր, որ ռադիոյի եթերի ժամանակ ունկնդիրը զանգահարում էր ստուդիա և պատասխանում տրվող հարցին՝ ստանալով շահում: Ճիշտ պատասխանի դեպքում նա կարող էր յուրաքանչյուր նոր հարցով կրկնապատկել իր շահումը: Խաղն անմիջապես գրավել է ունկնդիրների ուշադրությունը, բայց ռադիոկայանի ղեկավարությունն է շատ դժգոհ մնացել, քանի որ մի քանի անգամ ստիպված է եղել բավականին մեծ գումարներ վճարել մասնակից ունկնդիրներին: Խաղը շուտով դադարեցվել է, և Դեյվիդ Բրիգսը ռադիոյից հեռացել է հեռուստատեսություն, որտեղ մշակել է այդ խաղի հեռուստատեսային տարբերակը 1 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումարով: Խաղի գաղափարը դուր է եկել ITV1 հեռուստաալիքի ղեկավարությանը, և շուտով տեղի է ունեցել «Փողի սար» անվանումով փորձնական խաղի թողարկումը:

Նկարահանումներից հետո որոշվել է փոփոխություններ կատարել ոչ այնքան հաջողված այդ հեռուստատեսային նախագծում: Հարցերի քանակը կրճատվել է և դարձել 15-ը, նախատեսվել է անցկացնել «նախընտրական փուլ», փոփոխվել է ստուդիայի դիզայնը և երաժշտական ուղեկցումը, իսկ խաղն ստացել է իր ներկայիս անունը՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Նորացված խաղը հեռուստատեսությամբ թողարկելուց հետո գրեթե ակնթարթորեն գրավել է միլիոնավոր հեռուստադիտողների մտքերն ու սրտերը: Դրա մեջ մեծ ավանդ ունի խաղի առաջին հաղորդավար Քրիս Թերենթին: ԱՄՆ-ի և Ավստրալիայի ընկերությունները փորձել են գայթակղել Թերենթիին և տանել իրենց մոտ, բայց ապարդյուն: Ի դեպ, նույնիսկ խաղի անմիջական մասնակից չլինելով՝ նա իր առաջին միլիոնը դեռ վաղուց էր վաստակել:

Խաղի հաջողությունը գերազանցել է բոլոր սպասելիքները, մեկ տարվա ընթացքում այն հավաքել է բազմամիլիոնանոց հանդիսատես: Խաղի անհավատալի ժողովրդականությանը նպաստել է նաև առաջին միլիոնը շահած երջանիկ մասնակիցը: Առաջին իսկ տարում շատ երկրների հեռուստաընկերություններ համաձայնել են գնել խաղի իրավունքը սեփականատիրոջից` Celador ընկերությունից: 2006 թվականին 2WayTraffic ընկերությունը գնել է հեռուստատեսային խաղի ձևաչափը նախորդ սեփականատիրոջից: 2007 թվականի օգոստոսից խաղը թողարկվել է էական փոփոխություններով. առաջին հերթին հարցերի թիվը դարձել է 12: Փոխվել է երաժշտական և գրաֆիկական դիզայնը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46