2016թ. Հրե Կապիկի տարվա ֆինանսական հորոսկոպը. իմացեք ձեր առաջիկա եկամուտների ու կորուստների մասին
LIFE168.am–ը գրում է. Հաջորդ տարի մենք բոլորս ցանկանում ենք բազմապատկել մեր եկամուտները և հարստանալ:Կամ գոնե, աղքատության մեջ չլինել և աստիճանաբար բարձրացնել եկամուտի մակարդակը: Խուսափել նյութական դժվարություններից և կողմնորոշել ֆինանսական հարցերում կօգնի ըստ Կենդանակերպի նշանի 2016թ. ֆինանսական հորոսկոպը:
Ֆինանսական հորոսկոպն աստղագուշակների խորհուրդներն են կենդանակերպի յուրաքանչյուր նշանին: Շնորհիվ այս հորոսկոպի՝ մենք բոլորս կիմանանք, թե ինչ սպասել 2016թ. Կարմիր Կապիկի տարուց:
Հրե նշաններ. Ֆինանսական առումով այս տարին հաջող կլինի Կենդանակերպի Հրե նշանների համար: Ձեր ֆինանսական հորոսկոպը բարենպաստ է, և անխոս, այն Ձեզ կուրախացնի:
Խոյերին սպասվում են պարգևատրումներ և պաշտոնի բարձրացում: Զբաղմունքի կտրուկ փոփոխությունը քիչ հավանական է, բայց առաջխաղացում զբաղեցրած պաշտոնում ավելի քան հնարավոր է: Եվ դա ամենաբարենպաստ կերպով կազդի Ձեր բյուջեի վրա:
Առյուծները 2016թ.-ին հնարավորություն կունենան փայլելու իրենց տաղանդներով և դրսևորվելու ամենաուժեղ կողմով: Ուշադրություն դարձրեք ամառային ամիսների վրա: Իսկ ցուցադրելով Ձեր լավագույն պրոֆեսիոնալ որակները, Դուք նույնպես առաջ կգնաք պաշտոնում:
Աղեղնավորներին աստղագուշակները խորհուրդ են տալիս բաց չթողնել երջանիկ դեպքերը, որոնք այս տարի շատ են լինելու: Եվ անպայման ձգտեք դրսևորել Ձեզ աշխատանքում:
Ջրի նշաններ. Ջրի նշաններին այս տարի ավելի դժվար կլինի: Բայց չարժե ընկճվել. Դուք սկզբում ստիպված կլինեք լողալ հոսանքին հակառակ, սակայն արդյունքն արժե դրան:
Խեցգետիններին աստղագուշակները խորհուրդ են տալիս ջանքեր գործադրել` պլանների իրականացման համար: Դրա համար անհրաժեշտ է սկզբում այդ պլանները կազմել. դրեք Ձեր առջև մոտիվացնող նպատակ, և ձմռանն իրավիճակը կփոխվի:
Ֆինանսական հորոսկոպը Կարիճներին հաջողություններ միանգամից չի խոստանում, բայց աննշան դժվարությունների հաղթահարման հետ լավ փոփոխությունները նկատելի կլինեն: Հաջողության համար Ձեզ կօգնի ամանորյա փողի թալիսմանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



