37–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
SOCIETYՀուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների հետ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



