Հովիկ Աբրահամյանի եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել
CULTURE«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը չեն մասնակցել Հովիկ Աբրահամյանի «ոխերիմ բարեկամներ»` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել:
Իշխանական էլիտայի անվտանգության «համար» հավատացյալների առջեւ իր դռները գոցած եկեղեցում պատարագի արարողության ավարտին, վերնաբեմի առաջնամասում, ուր նստած էին բացառապես «ընտանիքի» ներկայացուցիչները, երեխաներից մեկն ուշագնաց է եղել: Եկեղեցում աժիոտաժ է սկսվել, կանայք, ոտ ու ձեռ ընկած, աղաղակել են, սակայն միջոցառումը չի դադարեցվել, մինչ որ շտապ օգնությունը եկել-երեխային տարել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



