Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒԼԻՍԻ)․ Կաս­կած­վող հան­ցա­գոր­ծի մատ­նա­հետ­քե­րի առա­ջին փո­խա­նա­կու­մը երկր­նե­րի մի­ջև․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ Դալայ լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆրեդերացիայի ճակատամարտի օր, Ղազախստան՝ Մայրաքաղաքի օր, Իսպանիա՝ Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 – ծնվել է խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2005- գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան): 2009-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլ յանի դիմումը քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2010-տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի համացանցային կայքի շնորհանդեսը:

2012- չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիա են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները հեռացրել են ցուցարարներին, Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է։

2018- «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

2019- Արարատի մարզում՝ Երասխ-Երևան ճանապարհին, տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևոր զոհվել է, իսկ 12-ը՝ ստացել վնասվածքներ։

ԱՇԽԱՐՀ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 –չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 -Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցիական ունիան, որով ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 –անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 –Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 -Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում, հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 -Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան, որտեղ սկսել են արտադրել Մեյսենյան ճենապակի։ 1785 -դոլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885– Լուի Պաստորը պատմության մեջ առաջին անգամ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 -Լոնդոնի ոստիկանները Սենտ-Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոկերի մատնահետքերը, որը Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացված՝ կասկածվող հանցագործի մատնահետքերի առաջին փոխանակումն է։

1918 -Մոսկվայում ձախ էսէռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1946– ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստեր Ստալոնեն:

1947 – ԽՍՀՄ-ում սկսվել է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957- Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը։ -առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին։

1964 - Մալավին հռչակել է իր անկախությունը Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 –Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 -Ղազախստանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքը Ալմա Աթայից Ակմոլու տեղափոխելու որոշումը։

2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ, ավերվել է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2018 -մահապատժի է ենթարկվել «Աում Սենրիկյո» տոտալիտար աղանդի հիմնադիր և առաջնորդ Սյոկո Ասխարան։

2020-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California