Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Նախկինաֆոբիա». ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գործոնը ընտրություններում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամի արդյունքում հունիսի 20-ին ունեցանք արտահերթ ընտրություններ, սակայն դրանով ճգնաժամն այդպես էլ չհանգուցալուծվեց, այլ հակառակը, իսկ ապագայի մասով անորոշությունները պահպանվեցին։ Նույնիսկ ավելի խորացան: Ընտրություններում գրանցվեցին անտրամաբանական արդյունքներ, քանի որ ցանկացած տրամաբանող, մտածող մարդու թվում էր, թե երկիրը պարտության և կապիտուլ յացիայի առաջնորդած իշխանությունները պետք է գլխիկոր հեռանան, բայց դրա փոխարեն նրանք հնարավորություն ստացան կրկին վերարտադրվել։

Ու անգամ շատ արտասահմանյան փորձագետների համար զարմանալի ու ինչ-որ առումով նաև հակաքաղաքագիտական է թվում այս իրողությունը, որ ժողովրդի մեծամասնության քվեն է ստանում հենց նույն ժողովրդի գլխին աղետ բերած քաղաքական ուժը։ Շատերն անգամ դժվարանում են պատմության մեջ հիշել գեթ մեկ դեպք, երբ պետությունը ջախջախման հասցրած և անվտանգության ու պետական ողջ համակարգը քայքայած իշխանությունները շարունակեն ղեկավարել երկիրը։ Եվ պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ էլ փորձում են այս իրողությունը բացատրել այն հանգամանքով, թե ընտրությունների միջոցով հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կորցրել է իր պայքարելու մոտիվացիան, ներուժն ու ինքնապաշտպանական բնազդը։ Իսկ ինչո՞ւ ունեցանք նման արդյունքներ։ Պատճառները, փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատմամբ, բազմաշերտ են: Սակայն կան մի քանի գործոններ, որոնք առավել մեծ ազդեցություն ունեցան:

Թերևս պետք է ընդունել, որ ընտրախախտումների ու վարչական ռեսուրսների զանգվածային կիրառման հետ մեկտեղ, ինչպես 2018 թվականի իշխանափոխության ընթացքում, այս անգամ ևս իշխանություններին հաջողվեց խաղալ «նախկինների» ու «ներկաների» բաժանման տրամաբանության ներքո, որքան էլ ներկաների մեջ «նախկիններից» ավելի նախկինները, մեղմ ասած, քիչ չէին: Գործող իշխանությունների կառավարման այս երեք տարվա ընթացքում պատեհ-անպատեհ «նախկինների» հետ կապված թեզերը միշտ շրջանառության մեջ են դրվել։ Եվ եթե ինչ-որ ուղղությամբ իշխանությունները ձախողվում էին, միանգամից սկսում էին օգտագործել այն թեզերը, թե «նախկինները» սաբոտաժի են ենթարկում, դավադրություն են կազմակերպել, որպեսզի իշխանությունները չկարողանան հաջողության հասնել, իսկ իրենք կարողանան հետ վերադառնալ, և այլն։

Նույն կերպ այս թեզերը գեներացվեցին նաև կապիտուլ յացիան արդարացնելու համար՝ այն համատեքստում այն լույսի ներքո, թե Նիկոլը մեղք չունի պարտության հարցում, քանի որ «նախկիններն» արդեն համաձայնություն էին տվել կամ ստորագրել էին փաստաթղթեր, որ հողերը պետք է հանձնել, այսինքն՝ նախկիններն արդեն հանձնել էին։ Համաձայն ենք՝ ավելի մեծ հիմարություն դժվար է մտածել: Սակայն, ուզենք թե չուզենք, մեր հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որ ոչ միայն հաճույքով հավատում է այդ կարգի ապուշություններին, այլև ժողովրդական ֆոլկլ յորի հանգվույն ճոխացնում ու խորացնում է թեման: Օրինակ՝ Նիկոլին գողացել են ու զենքի սպառնալիքի ներքո ստիպել են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Գերիներին Քոչարյանն իր «պադվալում» է պահում: Ու նման լիքը ուրիշ բաներ՝ շրիշակից ցածր, ապշեցնելու աստիճան դատարկ ու անհեթեթ, բայց... Որպես, կանոն, նման դատարկախոսություններն ու ասեկոսեներն ավելի դյուրին են ընկալվում որոշակի շերտի մարդկանց կողմից, քան, ասենք, փաստերի հիման վրա լուրջ վերլուծությունը։

Ընդ որում, որքան թեզն անհավանական է, այնքան հավատացողների քանակը մեծ է: Այդպես աշխատել են միշտ, ճոխացրել ու բազմապատկել նույն «նախկինների»՝ առանց այդ էլ ոչ քիչ թերություններն ու սխալները, հասցրել միֆականության, լեգենդի աստիճանի: Ուստի զարմանալի չէ, որ «նախկինների» վերադարձի հետ կապված վախի կամ «նախկինաֆոբիայի» գործոնը մեծ դերակատարություն ունեցավ այս ընտրություններում, առավել ևս, որ ընտրություններին մասնակցում էին ՀՀ նախկին երեք նախագահները։ Արդյունքում, շատերը, «նախկինների» վերադարձի հեռանկարից սարսափած՝ ակամա գործեցին այնպիսի ծայրահեղացված պատկերացումների ներքո, թե՝ «թեկուզ թուրքը մեզ կոտորի, բայց հանկարծ նախկինները հետ չգան»։ Ու երկրորդական դարձան երկրի անվտանգության խնդիրը, փլուզված տնտեսությունը, կորսված Արցախը, հազարավոր զոհերը...

Ընտրությունների այսպիսի արդյունքներ ունենալու հարցում մեծ ազդեցություն են ունեցել նաև ատելության, թշնամանքի գեներացումը, հասարակության բևեռացված վիճակը, սոցիալական և հասարակական խնդիրները։ Էլի մի շարք գործոններ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին: Կփորձենք ժամանակի հետ առավել մանրամասն հասկանալ նման խայտառակ ընտրությունների, ավելի ստույգ՝ նման կործանարար արդյունքների այլ պատճառներ ևս, որպեսզի ապագայում կարելի լինի խուսափել նման փորձանքներից...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation