Նույնիսկ պորտալարը կտրած չի եղել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում հայտնաբերված նորածնի մասին. Sputnik Արմենիա (լուսանկարներ)
SOCIETYԳյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնել են, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10-ին:
Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:
Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



