Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
SOCIETYՀայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքէջը: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ հուլիսի 3-ին, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



