Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անդադար աշխատում էի, որպեսզի տնից քիչ գումար վերցնեմ». Ժաննա Վելիցյանը՝ ֆինանսական բարդությունների և նախկինում արած աշխատանքների մասին

LIFE

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը տևական ժամանակ է՝ հեռուստատեսային դադարի մեջ է: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջին աշխատանքի, ժամանակին որպես խաղավար աշխատելու և իր ֆինանսական վիճակի մասին:

Ժաննայի խոսքով՝ աշխատել է 18 տարեկանից՝ ուսանողական տարիներից: «Այն ժամանակ ակցիաներ էի իրականացնում: Կարծում եմ՝ ցանկացած տարիքում պետք է աշխատել: Ես համալսարան էի ընդունվել անվճարի բալերով, բայց իմ փոխարեն մի տղա էր անցել, որովհետև բանակի խնդիր ուներ: Շատ էի նեղսրտել, անդադար աշխատում էի, որպեսզի անվճար սովորեմ, տնից մաքսիմալ քիչ գումար վերցնեմ: Տեսակով այնպիսին եմ, որ չեմ սիրում կախվածություն ունենալ որևէ մեկից, կապ չունի, որ այդ դեպքում ընտանիքս էր: Ուզում էի ինքնուրույն լինել, իսկ դրա առաջին նախապայմաններից մեկը գումարն էր»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դասերը շատ խիտ գրաֆիկով էին, բայց ակցիաները երկար չէին տևում և կարողանում էր համատեղել: «Ժամանակ առ ժամանակ դասերս տուժում էին, բայց այլընտրանք չկար: Երբ ծնողներս իմացան, որ աշխատում եմ, ողջունեցին այդ քայլս: Միայն մայրս էր անհանգստանում, որովհետև շատ էներգիա էի ծախսում: Երբեմն նույնիսկ հաց չէի ուտում, հոգնած գնում էի տուն, քնում, առավոտյան արթնանում ու գնում համալսարան: Ինքնուրույնություն ձեռք բերելու համար պետք է անցնես ինչ-որ փուլերի միջով: Այդ տարիքում աշխատելն ինձ ներքին առումով շատ բան է տվել, հատկապես, երբ կարողանում ես քո աշխատած գումարով ընտանիքիդ համար ևս ինչ-որ բան անել, ներքին աճ ես ապրում»,- նշեց նա:

Ժաննան պատմեց, որ ակցիաներ իրականացնելուց հետո մեկ այլ աշխատանքով էլ է զբաղվել է: «Դրանից հետո սկսեցի աշխատել որպես խաղավար: Պատասխանատու աշխատանք էր, որովհետև գործ ունեի երեխաների հետ: Պետք է հետաքրքիր լինեի, որպեսզի կարողանայի գրավել նրանց: Հետաքրքրիր էր, որովհետև իմ մասնագիտության հետ կապված էր, ուղղակի ինձնից շատ ավելի էներգիա էր տանում, քան ակցիաները»,- ասաց Ժաննան:

Դերասանուհին ընդգծեց, որ համալսարանական տարիներին չէր նկարահանում, որովհետև այդ ժամանակ չէր կարելի: «Երբ նկարահանվում էիր, պետք է դասերի չգայիր, իսկ ես ուզում էի գնալ, այդ պատճառով ենթարկվում էի օրենքներին: Համալսարանն ավարտելուց հետո ընդունվեցի «Գոյ» թատրոն, կես տարի հետո էլ ընդունվեցի Համազգային թատրոն՝ որպես հիմնական դերասանուհի: Միայն դրանից հետո են ինձ հրավիրել հեռուստասերիալներում նկարահանվելու»,- պատմեց նա:

Դերասաններից շատերի համար հեռուստատեսությունը եկամտի աղբյուր է, իսկ Ժաննան տևական ժամանակ է՝ հեռուստատեսային դադարի մեջ է: Նրանից հետաքրքրվեցինք՝ ֆինանսական ինչպիսի՞ վիճակում է հիմա:

«Դերասանի կյանքը շատ բարդ է՝ չնայած կողքից թվում է, թե մեզ համար հեշտ է: Մեր գործում ստաբիլություն չկա, նույնիսկ, երբ սերիալներում ենք նկարահանվում, այդ սերիալը մի օր ավարտվում է, հավերժ աշխատավարձ չենք ստանում: Իսկ թատրոնի աշխատավարձով անհնար է ապրել մեկ ամիս: Կողքից պետք է զբաղվել նաև այլ աշխատանքով, թեկուզ ոչ մասնագիտական, որպեսզի կարողանաս ապրել: Ես դեռ մեկ անձի մասին եմ խոսում, իսկ մարդիկ կան, որոնք ընտանիք, երեխաներ ունեն: Չնայած այս ամենին՝ միայն եթերում լինելու համար չեմ ուզում խաղալ պատահական դերեր»,- եզրափակեց նա:  

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities