Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա. Գորիկ Հակոբյան

SOCIETY

Վերջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության, մասնավորապես բանկային, կապի եւ տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության ու մաքսանենգության դեմ ուղղություններում: Այդ մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայողի աշխատողի օրվա առիթվ տեղի ունե ցած ԱԱԾ հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: 

Նրա խոսքով` հատուկ ստորաբաժանումները զբաղված են ծանր հանցագործությունների, մասնավորապես, պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ: «Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վստահեցրեց Հակոբյանը: 

Գորիկ Հակոբյանը նշեց, որ ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: ՀՀ տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելիմ քան ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը: ԱԱԾ-ին հաջովել է բացահայտել ՀՀ տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. Առաջինը՝ Լատինատառ Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը՝ Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա՝ Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտված եւ խափանված թմրամիջոցների գինը տարբեր երկրների «սեւ շուկաներում» տատանվում է 100 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում՚:

ԱԱԾ գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով եւս արդյունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն է: Դա տեղի ունեցավ շնորհիվ ԱԱԾ բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի.

«Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման եւ ոստիկանության հետ համագործակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետեւանքներ կարող էին առաջանալ: Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչեւ հիմա ահաբեկչական բնույթի որեւէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվումª զարգացած անվտանգության եւ իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել»,- ասաց նա:

Գորիկ Հակոբյանը հավաստիացրեց հասարակությանն ու պետության ղեկավարությանը, որ ԱԱԾ-ն ունակ եւ պատրաստ է դիմագրավել արտաքին եւ ներքին մարտահրավերներին. «Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու եւ խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան: ԱԱԾ ղեկավարությունն ու անձնակազմը ցանկացած պայմաններում շարունակելու են պետական մտածելակերպով առաջնորդվելու, բարձր պատրաստակամությամբ գործելու եւ սեփական գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնելու աշխատաոճը: Մենք շարունակելու ենք կոնկրետ գործերով ապացուցել անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի ոտնձգությունները կանխելու եւ խափանելու մեր վճռականությունը»,- եզրափակեց նա:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance