Ավտոմեքենան ընկել է ձորը. քույրերը մահացել են (լուսանկարներ)
SOCIETYՀուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանը և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էին: Նրանք հարազատ քույրեր էին: Պարզվում է վարորդի ինքնությունը:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



