Նռնակով շրջող տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)
SOCIETYՀունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները, շրջիկ ծառայություն կատարելիս, Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու:
Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։
Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։
Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 տարեկան։ Բուժհաստատությունում ստուգվել է նրա սթափության աստիճանը. պարզվել է, որ ոչ սթափ վիճակում է։
Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ նռնակը ձեռք բերելու ճանապարհը քննությամբ պարզվում են։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



