Վարչապետը բարձր է գնահատում հանցավոր խմբավորման վնասազերծման ԱԱԾ օպերացիան
POLITICSՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում վերջերս Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման օպերացիան, որն իրականացվեց Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ ջանքերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշեց Ազգային անվտանգության ծառայությն աշխատողի օրվա կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Առիթից օգտվելով՝ գործադիրի ղեկավարը երախտագիտություն հայտնեց իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգը վնասազերծելու գործն իրականացրած բոլոր աշխատակիցներին:
Վարչապետը նշեց, որ այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: «Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում»,- ասաց կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցների գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն ա նտեսանելի է քաղաքացու համար, ավելին, նրանց աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ երբեմն էլ նրանց աշխատանքն ու սխրանքները մնում են գաղտնի, չնայած նրան, որ դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ ԱԱԾ-ն տարիներ ի վեր պատվով և մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտÕ �հրավերներին:
ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանին պարգևատրեց ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով: ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևարտրվեցին նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով:



