Դիանա Գրիգորյանի և երեխաների հանգիստը Եգիպտոսում
LIFEՊրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն ու երեխաները՝ Ալլայն և Շառլը, այս օրերին իրենց հանգիստն են վայելում Եգիպտոսում:
Դիանան Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են անցկացնում հանգիստը։
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Դինան ասել էր, որ դուստրն իր ընկերուհին է․ «Նա ինձ ժպիտ և երջանկություն պարգևողն է, շատ ժամանակ, երբ տխրում եմ, ինձ այդ իրավիճակից հանում է, շնորհակալ եմ իրեն: Դուստրս այնքան հասուն է, այնքան ճիշտ խորհուրդներ է տալիս»:
Հավելենք նաև պրոդյուսերի վերջին նախագիծը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալը, ավարտվել է նախորդ ամիս: Դիանան Tert.am Life-ին հայտնել էր, որ նոր նախագծի համար արդեն մտքեր ունի, այն այլ հարթության վրա է լինելու, բայց փակագծեր չէր բացել:




1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



