Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Անջատումներ. ընկերությունների և սպառողների իրավունքները. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հաճախակիացել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման անջատումները։ «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ փորձել ենք հասկանալ անջատումների հետ կապված մի շարք հարցեր։ Չիլինգարյանը նշում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր միջոցները սպառողի էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար: «Էլեկտրամատակարարման պլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել ընդհատմանը նախորդող օրվա ընթացքում երկու անգամ՝ վերջինիս հասու հեռուստաալիքով:

Առաջինը՝ 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը՝ 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, ինչպես նաև տեղեկացնել պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում, նաև շուրջօրյա հեռախոսակապով: Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից:

Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ: Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան՝ 1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում. բազմաբնակարանային շենքերի սպառողներինը՝ 2 ժամում, այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից՝ 2 ժամում, մյուս բոլոր դեպքերում՝ 4 ժամում, 2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից՝ 2 ժամում, մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում, 3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում, մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Ընդգծում է՝ պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի հետևյալ ժամաքանակը. այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից՝ 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար՝ 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ 72 ժամը:

«Եթե սպառողի էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը: Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վերջինիս կողմից տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան 2 ժամում` ՀՀ քաղաքային համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում, 4 ժամում` ՀՀ գյուղական համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում, 16 ժամում` ՀՀ ողջ տարածքում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրերից դուրս: Էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը»,-նշում է մեր զրուցակիցը։ Անդրադառնում ենք հարցին, թե ինչ պետք է անի սպառողը, եթե էլեկտրաէներգիայի տատանումների ու անջատումների արդյունքում վտանգի տակ են հայտնվել էլեկտրասարքավորումները։

«Այդ դեպքում սպառողն անմիջապես պետք է դիմի ընկերությանը և այդ պարագայում կրած վնասի չափով կարող է փոխհատուցում պահանջել, բայց այստեղ մեկ դիտարկում: Ընկերությունը պարտավոր է ներկայացված խնդրի դեպքում սպառողի վնասված կենցաղային տեխնիկան ենթարկել փորձաքննության, որը կպարզի՝ արդյո՞ք տեխնիկայի անսարքությունն առաջացել է էներգիայի տատանումից, թե՞ ոչ: Եթե ապացուցվի, որ տեխնիկան վնասվել է ընկերության մեղքով, այդ դեպքում ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել սպառողին կրած վնասի համարժեք գումարի չափով: Եթե ոչ, սպառողին հիմնավորում է իր «անմեղությունը» և տեխնիկան վերադարձնում է նրան»,-ասում է իրավաբանը: Ջրամատակարարման մասին. կան պլանային, վթարային և ֆորս մաժորի հետևանքով առաջացած ընդհատումներ: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ վթարային և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:

««ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ն պարտավոր է բաժանորդին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ նախապես ջրամատակարարման գրաֆիկն ու դրա փոփոխությունը համաձայնեցնելով: Մինչև 17 ժամ տևողությամբ ջրամատակարարում ունեցող բաժանորդի ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 07:00 -24:00-ն ընկած ժամանակահատվածում: Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Պլանային և վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում հրապարակված ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել, ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում ֆորս մաժորի ավարտի ժամը: Մատակարարող ընկերությունը պարտավոր է պահպանել պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:

Մատակարարը պարտավոր է պլանային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ իր պաշտոնական կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն՝ մինչև պլանային ընդհատման նախորդ օրը ներառելով դրանում կատարված փոփոխությունները, իսկ մեկ օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով՝ ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին: Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով սահմանված կարգով նդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին»,-ասում է Չիլինգարյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով, ԳՄՕԿ-ով, պայմանագրով և իրավական այլ ակտերով: «Գազի որակական ցուցանիշների վերահսկողությունն իրականացվում է իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով: Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում՝ ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:

Սպառողի գազամատակարարման ընդհատումների համար մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ՝ ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը՝ հավելելով, որ անջատումների դեպքում սպառողի իրավունքն է դիմել ընկերություններին՝ կարգավորում և պարզաբանումներ ստանալու նպատակով, իսկ պատշաճ ու սահմանված ժամկետում հիմնավորված պատասխան չստանալու դեպքում կաշկանդված չէ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future