Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Սեփական ժողովրդի մեջ թշնամի փնտրելը ամենադատապարտելի գործն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդարանական ընտրությունների անցկացումը միտված էր երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը լուծելուն, կարծիք կար, որ այդ կերպ հանդարտվելու են նաև հասարակական կրքերը, անհանդուրժողականությունն ու ատելությունը քիչքիչ զիջելու են իրենց դիրքերը: Բայց ընտրությունների արդյունքներից հետո ամեն ինչ, կարծես թե, ավելի սրվեց, այնքան, որ հասարակության մի մասը սկսեց մեղադրել մյուսին, օրինակ՝ այն մարդկանց, որոնք իրենց այգիների ոռոգման համար կառավարությանը պահանջներ են ներկայացնում: Մեղադրանքի հիմքում հետևյալ թեզն է՝ «ընտրել եք, սա էլ արդյունքն է»:Բայց այսպես մինչև ո՞ւր, ո՞ւր ենք հասնելու այս համատարած անհանդուրժողականությամբ:

Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ ոռոգման ջուր ունենալու քաղաքացիների պահանջը բնական է: «Ամեն պարագայում ջուր պետք է լինի, այլ հարց է, թե այդ պահանջին ինչպես են արձագանքում: Իշխանությունն առաջին հերթին պետք է անի ամեն ինչ, որ այդ հարցը շուտափույթ լուծվի: Մեղադրել մարդկանց, ասել, թե դուք եք ընտրել, սա ձեր ընտրության արդյունքն է, ամենավերջին քայլն է: Բոլոր դեպքերում պետք է հասկանալ մի բան: Մենք մի ժողովուրդ ենք, մի հասարակություն, և մենք իրար հետ ապրելու ենք:

Պետք է դադարենք իրար մեղադրել, պետք է հասկանանք, որ կան տարբեր կարծիքներ, որ ընտրություններում մշտապես ինչ-որ մեկը հաղթում է, ինչ-որ մեկը՝ պարտվում: Քաղաքակիրթ երկրներում, եթե դու անցնում ես Ազգային ժողով, նշանակում է, որ դու ևս հաղթել ես, պարզապես քո հավաքած ձայների չափով: Դու արդեն Ազգային ժողովում շարունակում ես կատարել քո աշխատանքը: Պետք է լինի կոշտ ընդդիմություն, որը միշտ ձգված կպահի իշխանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Ընդգծում է՝ եթե հասարակությունը սպասի այնքան, մինչև քաղաքական ուժերն իրար հետ գան համերաշխության, նստեն նույն սեղանի շուրջ, շատ երկար է սպասելու, և դրան չենք հասնի: «Կարծում եմ՝ հասարակությունն ինքը պետք է ձևավորի իր արժեքային համակարգը: Իսկ այն հետևյալն է՝ ամենակարևորը մարդու կյանքն է՝ անկախ իր քաղաքական հայացքներից, իր մոտեցումներից, սեռից, մասնագիտությունից, տարիքից: Բոլորը մեր համաքաղաքացիներն են, մեր հայրենակիցները: Մեզ շատ ավելի բան միավորում է, քան բաժանում: Բաժանում են քաղաքական հայացքները, երկրի ապագայի մասին մոտեցումները, ինչը բնական է, բոլոր երկրներում է այդպես: Բայց չէ՞ որ մեզ միավորում է մեկ հայրենիքը, նույն լեզուն, գրականությունը, մշակույթը, նույն պատմությունը: Մի՞թե դա քիչ է: Կարծում եմ՝ եթե սկսենք փնտրել, թե ինչն է մեզ միավորում, շատ ավելի շուտ կգտնենք համերաշխության ճանապարհը:

Միշտ կարող ենք գտնել բաներ, որոնք մեզ բաժանում են, և դա երբեք չի վերջանա: Չի կարող լինել մի հանրություն, որտեղ բոլորը մտածում են նույն ձևով: Նման բան ոչ մի տեղ չի եղել և չի կարող լինել: Ուրեմն փնտրենք, թե ինչն է մեզ միավորում: Համակերպվենք նրա հետ, որ պարտադիր չէ, որ դու հաղթես, սա ժողովրդավարության սկզբունք է, կարելի է հայտնվել նաև փոքրամասնության մեջ: Կարելի է չփոխել սեփական կարծիքը, բայց չհամակերպվել, որ այդպես են լուծվում հարցերը՝ մեծամասնության կամքով: Այստեղ պետք է ավելի շատ մտածել փոքրամասնության իրավունքների մասին, որպեսզի այն ևս ունենա որոշակի լծակներ ազդելու ընդունվող որոշումների վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ ավելի մեծ խնդիր է տեսնում քաղաքական գիտակցության մեջ: «Սա պետք է բացատրել, հասկանալ: Հնարավոր չէ գավառական, 19-րդ դարի խուլ գյուղի մտածողությամբ շարժվել 21-րդ դարում: Աչքերը բաց պետք է ապրել, աշխարհի հետ միասին ապրել: Հասկանալ, թե ինչ օրենքներ են գործում, որովհետև բնության, ֆիզիկայի, քիմիայի օրենքներից բացի կան նաև հասարակական օրենքներ, որոնք պետք է ուսումնասիրել: Ու ամենակարևորը՝ թշնամի չփնտրել: Սեփական ժողովրդի մեջ թշնամի փնտրելը ամենադատապարտելի գործն է:

Չի կարելի հուսահատություն սերմանել: Կյանքը մարդուն տրված մեծագույն պարգև է: Մենք մեծ մեղք ենք գործել, որ այսքան զոհ ենք տվել: Սա ամենամեծ կորուստն է, յուրաքանչյուր մարդու կորուստը մոլորակի, տիեզերքի կորուստն է: Գնահատենք կյանքը, հասկանանք, որ այն տրված է ուրախության համար, ընդ որում՝ պետք է ուրախություն պարգևես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև դիմացինիդ: Պետք չէ փչացնել ո՛չ սեփական կյանքը, ո՛չ էլ ուրիշինը, կյանքը շատ կարճ է»,-ընդգծում է ռեժիսորը:

Հավելում է՝ այս փուլում մենք՝ որպես պետություն և հասարակություն, շատ կարևոր անելիքներ ունենք: «Շատ կարևոր է հոգեկան ռեաբիլիտացիան: Այն, ինչ մեր ժողովուրդն ապրեց պատերազմի 44 օրվա ընթացքում, մեծ սթրես էր: Իսկ սթրեսը մի մեծ վերք է: Վերքը պետք է բուժել, բուժում են խնամքով, ուշադրությամբ, վերքը չեն բուժում դանակով փորփրելով կամ էլ վրան աղ լցնելով: Մարդիկ հոգեբանական սթրեսի մեջ են: Յուրաքանչյուր հայի, ՀՀ քաղաքացու համար առաջնային խնդիր պետք է լինի հասարակությանն այդ սթրեսից դուրս բերելը: Յուրաքանչյուրն իր չափով. ես՝ մեր թատրոնի չափով, հոգեբաններն ու բժիշկներն՝ իրենց չափով, քաղաքական գործիչներն՝ իրենց հնարավորություններով:

Սա մեր հայրենիքն է, որքա՞ն կարելի է առաջնորդվել «կթողնենք, կգնանք» սկզբունքով: Է, թողեք գնացեք: Թող այստեղ ապրեն մարդիկ, որոնց համար սա հայրենիք է, ովքեր ուրիշ հայրենիք չունեն: Ես չունեմ ուրիշ հայրենիք, որքան էլ այլ երկրում ավելի բարեկեցիկ կյանք լինի: Սա իմ հայրենիքն է, այստեղ պետք է ապրեմ: Իհարկե, պետք է ստեղծել պայմաններ, որ մարդիկ այստեղ ապրեն և իրենց լավ զգան»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future