Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Հայրենիքը տրված չէ մսխելու համար, իսկ այս իշխանությունը կառավարում է առանց հայրենիքի հանդեպ սիրո, նվիրվածության և գործնական մտածումի. Ռոլանդ Շառոյան (տեսանյութ)

INTERVIEW

Աշխարհում տեղի ունեցած բոլոր պատերազմներից հետո էլ տրամադրությունները փոխվում են, մեզ մոտ ևս պատերազմը հոգեվիճակ փոխեց, հոգեկերտվածքի ամբողջությունը երկրաշարժի ենթարկվեց. մեզ մոտ մեծ անկում է ապրել հայրենատիրության գաղափարը, հիշողությունը խաթարվել է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել գրող, հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը:

«Նման պայմաններում, այս հոգեվիճակում, որտեղ գոյություն ունի անորոշություն, անհասկացողություն, ցուցադրական քարոզչություն, հայրենիքի հանդեպ գործնական սեր տածելու հանգամանքը ետդարձ է անում։ Մենք այս դասերը չենք քաղել նախկինում էլ, թշնամու հանդեպ ատելությունը գերակա չէ»,- ասել է մշակույթի նախկին նախարարը:

Ըստ Շառոյանի՝ պատերազմի սկզբում արդեն ակնհայտ էր, որ զինվորագրվողները հայրենիքի հանդեպ սիրով, ցավոք, չեն եռում. «Մեր զինվորն սկսեց նահանջեց։ Մտավորականությունն էլ լուռ է, քանի որ հասարակությունն էլ չլսեց նրանց։ Քիչ, բայց հետաքրքրական բարձրաձայնումներ եղան մտավորականների կողմից։ Մեր բոլոր պատերազմներում, նույն Սարդարապատում չէինք հաղթի, եթե թշնամու հանդեպ ատելություն, իսկ հայրենիքի հանդեպ՝ սեր չլիներ»:

Մտավորականի կարծիքով՝ արտաքին քաղաքականության բացն է, որ Ադրբեջանն այսօր չի որակվում իբրև թշնամի կամ անգամ հակառակորդ. «Սարսափելի անմակարդակ և տգետ արտաքին քաղաքականություն վարեցինք, արդյունքում՝ պատերազմի և մեր հայրենիքի զգալի մասը կորցնելու հետ կորցրինք նաև այն դիվանագիտական աշխարհը, որի քարտեզում Հայաստանը բավարար չափով բարեկամ երկրներ ուներ։ Ազգային գաղափարախոսությունը, պատմությունը մեր օրերում պետք է լինի Սահմանադրության հիմքը։ Էյֆորիայով երկիր կառավարելն ամենաաղետաբեր բանն է»:

Ռոլանդ Շառոյանի պնդմամբ՝ այսօր հստակ չէ՝ կա՞ ազգային գաղափարախոսություն, բայց առանց դրա չի կարելի երկիր կառուցել. «Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ կադրային ջարդ ենք անելու, մենք դրա համար մանդատ ունենք։ Ձեզնից սկսեք այդ կադրային ջարդը։ Ասում են՝ անհնազանդ համայնքապետերին հանելու ենք, մինչդեռ այդ մարդիկ ընդամենը դիմակայել են անընդունելի հրամաններին։ Երևանի քաղաքապետն էլ էր չէ՞ իրենց կադրը։ ԱԽ քարտուղարը նախ թող ինքն իր գլուխը ջարդի, հետո նոր միայն խոսի այլոց կադրային ջարդի մասին»:

Գրողի պնդմամբ՝ հայրենիքն աստվածային գաղափար է, և պետք է այն սիրել, գործնականորեն կազմակերպել պետության կյանքը: «Հայրենիքը տրված չէ մսխելու կամ սադրանքների համար։ Արցախի հյուսիսում կռված տասը տղաներ տասը տարբեր բաներ են պատմում, դա նշանակում է, որ նրանք անգամ զենք չեն տեսել։ Մի մասը նկարվել է Պարգև Սրբազանի, մյուսները՝ Սեմյոն Պեգովի հետ, և երբ քարտեզը նայում ես, պարզվում է՝ 34-40 կմ կտրել են, որ նրանց հետ նկարվե՞ն։ Այս հոգեբանությամբ՝ առանց հայրենիքի հանդեպ մեծ սիրո, նվիրվածության, անաղարտության, գործնական մտածումի, թշնամու հանդեպ տրամադվելու, ապրում ու կառավարում են»,- ամփոփել է Ռոլանդ Շառոյանը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future