Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ցանկանում ենք մեր կյանքի փորձը փոխանցել իրենց. Պարաաթլետիկայի ֆեդերացիա

SOCIETY

2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի: Ֆեդերացիայի գլխավոր նպատակը Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումն է:  Ֆիզիկական և հոգեբանական շատ դժվարություններ հաղթահարած պարալիմպիկ մարզիկները նաև նոր առաքելություն են ստանձնել՝ ճանապարհ հարթել  հաշմանդամություն ունեցող նոր սերնդի համար:

Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ  Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին: 1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը: Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին, այդպես շարունակ: Վերջերս մասնակցեցին Լեհաստանի Եվրոպայի առաջնությանը, ու արդեն մեկ ներկայացուցիչ լինելու է Տոկիոյում ՝ օգոստոսին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք.  սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին:

«Պարաաթլետիկայի ֆեդերացիան» գործում է բարեգործական հիմունքներով՝ շուրջը խմբելով ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձնանց՝ պասիվ կյանքից դեպի ակտիվ-սպորտային կյանք մոտիվացնելու նպատակով: Անկախ սեռից, տարիքից, հաշմանդամության կարգից, պրոֆեսիոնալ թե սիրողական  սպորտային ուղուց, ֆեդերացիան ձեռք է մեկնում բոլորին: Այս պահին 50 ակտիվ մասնակից  է ընդգրկված ֆեդերացիայում. այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հարյուրավոր տղաներ հետո կհամալրեն ֆեդերացիայի շարքերը:

Ֆեդերացիան գործում է ինքնաֆինանսավորմամբ: Տեղական ընկերություններից «Գրանդ սպորտն» արդեն 2 տարի է տղաներին իր ծառայութուններից անվճար օգնելու աբոնեմենտ է նվիրում. հուսով են՝ նմանատիպ առաջարկները վարակիչ կլինեն այլ ընկերությունների կողմից ևս:

« Ֆեդերացիայում ներգրավվել ցանկացողների թիվը բավականին մեծ է, սակայն մենք ունենք գույքի խնդիր: Պատերազմի ընթացքում, ցավոք, ունեցանք շատ զինհաշմանդամներ, որոնց ցանկանում ենք ներգրավվել սպորտում և մեր կյանքի փորձը փոխանցել իրենց: Փորձում ենք մեր ծանոթների, բարեկամների միջոցով ստեղծել որոշակի հնարավորոություններ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Մեր սպորտային ոգին և ֆիզիկական մարզվածությունը տեղում է, սակայն ունենք գույքի խնդիր: Մեր սայլակները շատ հին են, սայլակների հնությունն ու ոչ պիտանելիությունը մեծ խոչընդոտներ են մեր սպորտային հաջողությունների ճանապարհին, կարելի է ասել գույքի հնության պատճառով կորցնում ենք մեր հաջողության 50% -ը: Վերջերս մասնակցեցինք Լեհաստանում կայացած պարաաթլետիկայի Եվրոպայի առաջնությանը: Առաջատար հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները մեզ հետ խոսելիս ասացին, որ տեսնում են մեր ուժն ու մարզվածությունը, սակայն 20 տարվա հնություն ունեցող գույքով անհնար է հաջողություններ գրանցել: Լավ կլինի, որ մեր ներկայացուցիչը Տոկիոյի խաղերում Հայաստանը ներկայացնի արդեն նոր գույքով, որը կմեծացնի հաղթանակի շանսերը: Մեր ֆեդերացիան ցանկանում է գտնել միջոցներ նոր գույք ձեռք բերելու համար: Այդ գույքը մնայուն է և ծառայելու է մեր երկիրը, մեր ազգը աշխարհին ներկայացնելու համար» :

Ֆեդերացիայում առայժմ  ներկայացված են լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, ծանրամարտը, սայլակավազքը. շուտով գնդի հրումն էլ կավելանա: Համահիմնադիրները և՛ ֆեդերացիայի վարչական, և՛ մարզչական գործունեությամբ են զբաղվում. թիմում գործող պրոֆեսիոնալ պարալիմպիկ մարզիչներ են, ունեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություն: Դժվար սպորտային պայքարին տղաները պատրաստվում են ամենօրա ինտենսիվ մարզումներով՝ Ծաղկաձորի սպորտբազայում: Մեկնումից 30-40 օր առաջ մարզումները կշարունակեն Արտաշատում: Նույն կազմով հունիսի 1-5-ը Լեհաստանում սայլակավազքի եվրոպայի առաջնությանն են մասնակցել:

Սպորտային ակտիվ կյանք ապահովելով օգնել հաշմանդամություն ունեցող անձանց և միաժամանակ կրթել հասարակությանը. «Պարաաթլետիկայի ֆեդերացիան» կրթական-հասարակական շատ անելիքներ է դրել իր առաջ՝ հանրային վայրերի հարմար կահավորումից մինչև հոգեբանական հավասար մոտեցում:

Սպորտում պայքար  մրցանակային տեղերի, իսկ հասարակական կյանքում՝ հավասար հնարավորությունների համար է՝ յուրաքանչյուր նոր օրվա հետ արթնացող նոր հույսով:

Ավելին` տեսանյութում 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California