«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ
SOCIETYՍույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



