«Ապոկալիպսիս». Մոսկվան հայտնվել է «գերտեղատարափի» ազդեցության տակ, մի քանի ժամում տեղացել է անձրևի ամսական նորմայի 70%-ը (տեսանյութեր)
VIDEOՌուսաստանի մայրաքաղաքի և Մոսկվայի շրջանի բնակիչները սոցիալական ցանցերում բողոքում են եղանակային բարդ պայմաններից` համացանցում տեղադրելով տեղատարափ նձրևների, սաստիկ քամու հետևանքները պատկերող լուսանկարներ, գրում է life.ru-ն:
Մոսկվան և Մերձմոսկվան գրոհել են ուժեղ անձրևները, որը օդերևութաբանները «գերտեղատարափ» են որակել. մի քանի ժամում գրանցվել է անձրևի` ամսական տեղումների նորմայի 70 տոկոսը:
Որոշ օգտատերեր իրավիճակն անվանել են «ապոկալիպսիս»:
Մայրաքաղաքում անձրևը չի դադարի մինչև հունիսի 28-ի երեկոյան, ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Ալեքսանդր Սինենկովը:
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 26 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



