ԳՖՀ-ի հետախուզությունն սկսել Է համագործակցությունը Ասադի հատուկ ծառայությունների հետ. Bild
INTERNATIONAL NEWSԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (BND) վերսկսել Է համագործակցությունը Սիրիայի հատուկ ծառայությունների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
BND-ի գործակալները պարբերաբար մեկնում են Դամասկոս, որտեղ հանդիպում են սիրիացի գործընկերների հետ, նշել Է հրատարակությունը:
Դեկտեմբերի 16-ից բունդեսվերը հակաահաբեկչական գործողություն Է սկսել Սիրիայի երկնքում: Լույս դեկտեմբերի 16-ի գիշերը գերմանական լցավորող ինքնաթիռը թռել Է Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից եւ երկու անգամ օդում լրալցավորել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



