Ամերիկուհին ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել, սակայն հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել
LIFEԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը:
Ջուլիա Յոնկովսկիի խոսքով՝ անակնկալը չի ուրախացել իրեն և չնայած իր կամքից անկախ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամեն կերպ փորձել է պարզել՝ ինչպես է իր հաշվին այդքան գումար ավելացել և ցանկացել է րոպե առաջ այդ գումարը վերադարձնել «իրական սեփականատիրոջը»։
«Աստված իմ, ես սարսափած էի։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կմտածեր, որ վիճակախաղ է շահել, բայց ես սարսափած էի»,- խոստովանել է ամերիկուհին։
Յոնկովսկին դիմել է տեղական Chase Bank-ին, որտեղ դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած թյուրիմացությունը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



