«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ն այսօր դուրս է գրվել
SOCIETY«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:
Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



