Սիդնեյում կորոնավիրուսի «Դելտա» տարբերակի տարածման պատճառով երկշաբաթյա արգելափակումներ են սահմանվել
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի իշխանությունները, Սիդնեյում կորոնավիրուսով վարակման թվերի աճով պայմանավորված, երկշաբաթյա արգելափակումներ են սահմանել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ վերջին օրերի ընթացքում քաղաքում և հարակից շրջաններոււմ գրանցվել է վարակի «Դելտա» տարբերակով վարակման 80 դեպք։
Ոստիկանությունը հայտնել է, որ օգտագործելու է համարանիշների ճանաչման տեխնոլոգիան՝ տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար և վստահ լինելու, որ մարդիկ դուրս չեն եկել իրենց արգելափակման գոտուց։
Հայտնի է, որ Ավստրալիայում պահպանվում է կորոնավիրուսային վարակի տարածման ցածր տեմպը և դեկտեմբերից ի վեր Սիդնեյում առաջին մեծ արգելափակումն է։
Առողջապահության նախարար Բրեդ Հազարդը նշել է, որ «Դելտա» շտամը, որն առաջին անգամ ի հայտ է եկել Հնդկաստանում, «շատ ահավոր թշնամի է»։
Հայտնի է, որ մինչև հիմա կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է բնակչության 3 տոկոսից ավելին, իսկ մոտ 25 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը։ Կառավարությունը հայտնել է, որ բնակիչների մեծամասնության պատվաստվելու դեպքում մեծ արգելափակումների կարիք չի լինի։



