Լարված իրավիճակ՝ Արմավիրում. Ճանապարհ են փակել
SOCIETYԵրևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։
Գյուղացիները նշում են՝ մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու։
Գյուղացիների խոսքով` առուները չորացել են, բերքը չորանում է․«Ապրանք ենք տնկել, ջրերի փողը տվել, ենք ջուր չկա, որ ջրենք: Մարզպետը թող աթոռից կտրվի, հելնի, գա ստեղ, հարցը լուծի»։
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, գյուղացիները ընդդիմացան եւ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղացիների միջև։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



