Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Արդեն իսկ արհավիրք է այն, որ այս իշխանությունն ամեն գնով վերարտադրվեց». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում հետընտրական որոշակի զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը հատկապես որոշ համայնքապետների նկատմամբ թե՛ մամուլում տարածվող, թե՛ հենց իրենց կողմից բարձրաձայնվող ճնշումների մասին է: Որոշ իրավական գործընթացներ ևս կան, որոնք քաղաքական հետապնդում որակումն են ստացել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ ճնշումներին, խոսել նաև հետընտրական փուլի մի շարք այլ հարցերի մասին:

«Նիկոլ Փաշինյանը երեք տարվա մեջ իր թիմով չհասկացավ, որ իշխանություն է: Միշտ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, և բացառություն չէր նաև այս քարոզարշավը: Իր ընտրազանգվածի մեծ մասն իրեն հենց ընդդիմադիր էլ ընկալում է: Իր երկրպագուների մոտ այն պատկերացումն է, թե Փաշինյանին չեն թողնում, որ աշխատի: Սա տգիտության նշան է: Նորմալ մարդու մոտ չի կարող այդ տեսակետն ամրապնդվել զուտ այն պատճառով, որ իշխանությանն ինչ-որ մեկը չի կարող խանգարել աշխատելու տեսանկյունից: Իհարկե, եթե անգամ խանգարում են՝ դա առնվազն երկու բան է ապացուցում. կա՛մ իշխանությունն իր տեղում չէ, կա՛մ զբաղված է դեմագոգիայով ու կեղծ թեզեր առաջ տանելով է բացատրում իր անգործությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը լավ գիտի, որ 53 տոկոս ձայն չի ստացել: «Սա Նիկոլի «պյուռոսյան» հաղթանակն է: Համոզված եմ՝ ընտրությունները կեղծված են: Միայն այն կադրերը, որտեղ զինվորներն արդեն պատրաստի քվեաթերթիկներով մոտենում են քվեատուփին, բավական են, որ պատկերացնենք, թե մասնավորապես բանակում ընտրություններն ինչպիսի մակարդակով են կազմակերպվել: Պատահական չէ, որ, օրինակ՝ Սյունիքի մարզում Նիկոլի ստացած ձայները պայմանավորված էին զինվորականների քվեարկությամբ: Երկրորդ ցուցիչը բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցած վերահաշվարկների արդյունքներն են, երբ, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը ստանում է 49 ձայն, բայց 0 է գրվում: Ինչպես ենթադրում էի, այդ ամենը որպես վրիպում ներկայացրեցին՝ ասելով, թե, իբրև, վերջին թվերը չեն նշվել: Վերջին թվերը ոչ թե չեն նշվել, այլ միտումնավոր չեն գրանցվել: Մեծ հաշվով՝ իշխանության վերարտադրման համար օգտագործվեց ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, թեպետ պարզվեց, որ Փաշինյանը քսան տոկոս պակաս ձայն է ստացել, քան երեք տարի առաջ: Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքն առած պտտվում էր, «պողպատե մանդատ» էր ստանում, իբրև թե, հասարակության կողմից»,-ասաց նա՝ շեշտելով, որ ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50,59%-ը, իսկ ընտրության մասնակցածների ընդամենը 53 տոկոսն է իրեն ձայն տվել:

«Իրականում նա ընդհանուր ընտրողների ընդամենը 26 տոկոսի անունից է «պողպատե մանդատ» ստացել: Նա ընդամենը սահմանային տոկոսներով է անցել, իսկ «պողպատն» օգտագործելն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար: Ես հիշում եմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց հետո ինչ իրավիճակ ստեղծվեց ՀՀ-ում, երբ կուսակցական պատկանելիության համար տասնյակ հազարավոր պետական պրոֆեսիոնալ ծառայողներ հայտնվեցին փողոցներում, իսկ պաշտոններ ստանձնեցին անկիրթ, փողոցից եկած, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած հեղափոխականները, որոնց գործունեության հետևանքն ուղղակի աղետալի եղավ ՀՀ-ի համար: Հիմա նույնն է: Ընտրություններից հետո, օրինակ՝ Օձունի համայնքապետը հայտարարեց Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու մասին, իսկ մարզպետ կոչեցյալը հայտարարեց, թե նման բան չկա: Նմանատիպ դեպքերի մասին այլ տեղեկություններ ևս կան: Մեծ հաշվով՝ ապրում ենք «նիկոլական բեսպրեդելային» Հայաստանում, որտեղ քաղաքական հակառակորդների նկատմամբ արդեն ֆիզիկական ուժի կիրառումը նորմալ երևույթ է դիտարկվում: Ու սա արվում է 21-րդ դարում, մի երկրում, որը փորձում են համեմատել «եվրոպական քաղաքակիրթ երկրների» հետ»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ պետք է սպասել նաև հետագա գործընթացների:

«Խայտառակություն է սա: Ես որոշ անձանց ինտելեկտուալ մակարդակը շատ լավ գիտեմ: Եթե դավաճան Նիկոլը փորձում է այդ մասսայի միջոցով ղեկավարել երկիրը, ապա ընդամենը ամիսներ անց ՀՀ-ում սոցիալական ու քաղաքական իրավիճակի նոր լարում, «պայթյուն» կլինի, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, թեպետ ինձ համար արդեն արհավիրք է այն, որ այս իշխանությունն ամեն գնով վերարտադրվեց:Այս փուլում ավելի շատ արտաքին քաղաքական դաշտում սպառնացող վտանգների պետք է սպասենք»,-ասաց նա:

Մինչ արտաքին վտանգներին անդրադառնալը՝ նա հավելեց. «Ես որևիցե լավ բան չեմ սպասում՝ հաշվի առնելով Փաշինյանի կադրային քաղաքականությունը: Նա բացարձակ հաշվի չի առնում մարդկանց պրոֆեսիոնալիզմը, իր համար ամենակարևորը յուրային, քծնող և քայլիստ լինելն է: Իսկ մենք լավ գիտենք իր կադրերի մակարդակը: Ու պատահական չէ, որ նույն Էդուարդ Աղաջանյան կոչված երևույթը բացահայտ ցույց է տալիս իր ատելությունն ինտելեկտուալ մարդկանց նկատմամբ: Իսկ ինչո՞ւ չպետք է ատեն, եթե այդ ինտելեկտուալները բացահայտել են իրենց դիլետանտությունը, ստախոսությունը, կեղծարարությունը»:

Անդրադառնալով հիասթափության մասին վկայող որոշակի տրամադրություններին՝ Համբարյանը մի քանի տեսանկյունից այն դիտարկեց: «Վերջին օրերին մարդիկ ինքնակամ լքում են պետական ապարատը: Սա ցույց է տալիս, որ իրենք իրենց տեղերում պայքարելու մտադրություն չունեն: Սա հատկապես այն պայմաններում, երբ տեսնում են, որ հասարակության ինչ-որ զանգված կորցրել է ինքնապահպանման բնազդը և կործանման է գնում: Շատ շատերը մտադրություն չունեն այս հասարակության հետ ինքնակործանման գնալ: Չի բացառվում նաև, որ լքեն նաև երկիրը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր շարքերում առկա հուսախաբությանը, ապա այն, կարծես, բոլորի մոտ է: Բայց հետաքրքիրն այն է, թե սա ով ինչպես է ընկալում: Մարդիկ կան՝ հուսալքված հայտարարում են՝ ինչ ուզում է՝ թող լինի: Ես այստեղ մի դրական հանգամանք եմ ուզում նշել. Նիկոլին սատարողները և երկրպագողները, ըստ իրենց պատկերացումների, այս պարագայում կտեսնեն, որ պայքարող չկա, և այդ դեպքում մնում է միայն տեսնել, թե Փաշինյանն ինչպես է իր խոստումները կատարում: Թեպետ 100 տոկոսով համոզված եմ՝ ոչ մի խոստում չի կատարելու և իրեն երկրպագողներին կրկին կեղծիքով ու ստերով է կերակրելու: Ամեն դեպքում, մարդկանց մի հատված էլ կարծում է, որ պետք է շարունակել պայքարը: Ես չեմ կարող գնահատել՝ ով է ճիշտ, ով սխալ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Ինքս կարծում եմ, որ պետք է շարունակել պայքարը և չհուսահատվել»,-ասաց նա:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Եթե որևէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում ճգնաժամը լուծված է, չարաչար սխալվում է: Հայաստանում ճգնաժամն էլ ավելի է խորանալու՝ հաշվի առնելով նաև մեր արտաքին քաղաքական բացթողումները: Փաշինյանն իր դեմագոգիայով, իր ստերով ու մանիպուլ յացիաներով Հայաստանում կարող է պահպանել իշխանությունը, բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցել Ադրբեջանի կամ որևիցե այլ երկրի ղեկավարի հետ, քանի որ դրսում նրա լեգիտիմությունը, որը, իբրև թե, տրված է հայ ժողովրդի կողմից, առոչինչ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future