Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
SOCIETYԵրեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



