Զինծառայողների քվեարկության վերաբերյալ սկանդալային տեսանյութերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
SOCIETYԶինծառայողների քվեարկության վերաբերյալ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութը քննության առարկա է դարձել։ Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել զինծառայողների քվեարկության կադրերով։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։
Տեսանյութը՝ ստորև:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



