1,8 մլն դոլար. ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Չերչիլի կտավներից մեկը
CULTUREՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) վրձնած կտավը հունիսի 23-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում Է Phillips աճուրդային տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աճուրդային տան մասնագետների խոսքով՝ կտավը ստեղծվել է 1921 թվականի ամռանը: 76 x 63,3 սանտիմետր չափերով կտավում պատկերված են անտառ և գետակ` Անգլիայի ոչ մեծ քաղաքի մերձակայքում: Նմուշի գնահատման արժեքը կազմել Է 1,5 միլիոն դոլարից մինչև 2 միլիոն դոլար: Կտավն ավելի վաղ եղել է հույն ձեռնարկիչ Արիստոտել Օնասիսի (1906 – 1975) հավածաքուի մասը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



