Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆԻՍԻ). Հռոմի պապը՝ Հայաստանում. «Այց առաջին քրիստոնյա երկիր». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և Էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

444 – Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:

1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։

1935 - բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1963– ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:

2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Օլիմպիադայի չեմպիոն:

2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։ 2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անցկացրել են նախապես ծրագրված երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

2016-Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: 2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

ԱՇԽԱՐՀ

79 -վախճանվել է հռոմեական կայսր Վեսպեսիանը։

1314 -Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և վերականգնել իր երկրի անկախությունը։

1398 -վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։

1497 -Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։

1571 -Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։

1667 -երկրորդ անգլո-հոլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը համարվում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը, որը մոտեցրել է պատերազմի ավարտը։

1695 -ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրիացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։

1793 -ֆրանսիական Կանվետը ընդունել է առաջին ժողովրդավարական Սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), Ֆրանսիան դարձել է հանրապետություն։ 1812 -Նապոլեոնի բանակը, անցնելով Նեման գետը, ներխուժել է Ռուսական Կայսրության տարածք, սկսվել է Հայրենական պատերազմը։

1880 -առաջին անգամ հրապարակայնորեն կատարվել է «О՜, Կանադա» երգը, որը դարձել է այդ երկրի հիմնը։ 1893 -նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային բևեռ։

1916– առաջին անգամ հոլիվուդյան աստղի ստացած հոնորարը անցել է մեկ միլիոն դոլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 մլն 40 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:

1925 -Բեռլինում Ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլ յացիայի արդյունքում։

1930 -առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։

1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:

1935- ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան, սցենարիստ, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։

1935 -Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։

1940 – ծնվել է իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր Վիտորիո Ստորարոն։

1945 -Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։

1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն` ՉԹՕ՝ «չբացահայտված թռչող օբյեկտ»:

1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։

1968 –ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։

1973 -ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմն ավարտված է։

1978 –վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։

1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։

1990 -Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California