Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Թշնամանքը ճանապարհ է դեպի կործանում, մեր միջից պետք է հանենք ատելությունը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հավանաբար, կվիճարկվեն, տեղի կունենան վերահաշվարկներ, գուցե նաև լինի ԱԺ անցած ու չանցած քաղաքական ուժերի «վստահության» տոկոսների որոշ փոփոխություն: Վստահաբար ասել, որ կփոխվի ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերը, բարդ է: Ամեն դեպքում, ինչպես այս օրերին հաճախ են ասում, ունենք այն, ինչ ունենք: Նկատելի է, որ հասարակության մեջ կան անհատներ, որոնք շարունակում են մեղադրել իրար ընտրությունների նման արդյունքի համար, ակնհայտ է, սակայն, որ արդեն իսկ մարդկանց գերլարված հույզերի պոռթկման պարագայում որևէ դրական բան ակնկալել չենք կարող: Կան մարդիկ, որոնք հուսահատվել են, ոմանք ակնարկում են արտագաղթելու մասին, մյուսներն էլ պլանավորում են մեր երկրում երկարաժամկետ անելիքների ուղեգիծը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը նշում է՝ հուսահատությունը ելք չէ:

«Ճիշտ է՝ ընտրությունների արդյունքները սոսկալի էին, անհավատալի, բայց դրան որոշակի բացատրություն կարող է տրվել: Մեր մտավորականների խորհրդում ամեն շաբաթ նիստեր ենք կազմակերպել, քննարկել այդ հարցերը: Դեմ էինք այս ընտրություններին, քանի որ վստահաբար այն կարծիքն ունեինք, որ կապիտուլ յանտի հետ ընտրապայքարի մեջ մտնել ոչ մի դեպքում չի կարելի: Սա մեր տեսակետն էր, բայց, ցավոք, այսօր մեր քաղաքական ուժերը մեր մտավորականների ձայնը չեն լսում կամ գուցե չեն հասկանում: Ամեն դեպքում այդ կոնտակտը չկա: Արդյունքում տեղի ունեցան ընտրություններ՝ մեր ցավին ավելացնելով ևս մեկը: Հիմա արդեն աջ ու ձախ բոլորը բոլորին մեղադրում են: Սկսում են մեղադրել ժողովրդին, սկսում են մեղադրել սյունեցիներին, գյումրեցիներին և բոլորին: Սա շատ սխալ ընթացք է, որը պետք է կասեցնել, որովհետև վստահաբար պետք է ասեմ, որ ժողովուրդն այս ամենի մեջ ոչ մի մեղք չունի:

Տարիներ շարունակ մեր հեռուստատեսությամբ, մեր պետական-մշակութային քաղաքականությամբ մեր ժողովրդից «խլել» ենք մեր Հովհաննես Շիրազին, Րաֆֆուն, Հովհաննես Թումանյանին: Մեր մշակույթի մեծերը, որոնք սնուցել են հայի հոգին, չեն եղել ժամանակակից հայի տեսադաշտում: Անընդհատ պրոպագանդվել է լավ կյանքն արտասահմանում, փողը, դրամը: Տասնյակ տարիներ ժողովրդին քարոզել դրամասիրություն, իսկ ժողովրդի աչքերի առջև չլինի Աստված. սա եղել է Հայաստանի կյանքը: Մենք պայքարել ենք դրա դեմ: Ինքս մշտապես պայքարի մեջ եմ եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Ընդգծում է՝ տարին տարվա վրա սոսկալի փոփոխություններ տեղի ունեցան հանրության մեջ: «Վերջին մի քանի տարվա ընթացքում մտավորականների մեր խորհուրդը զբաղված էր կասեցնելու այն սոսկալի արշավանքը, որն ուղղված էր Րաֆֆու դեմ: Նրա «Սամվել» վեպն էր հարվածի տակ հայտնվել: Մենք հասկանում էինք, թե այս շարժումն ուր էր տանելու: Հասարակության մեջ սկսեցին տիրապետել անհայրենիք մարդկանց գաղափարախոսությունն ու հայրենիքը դավաճանելու և ուրանալու հակումները»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրականագետն ընդգծում է՝ այսօր պետք է վերադառնանք մեր ակունքներին: «Դեմքով շրջվենք դեպի գյուղը, հողը: Մարդկանց կրկին դաստիարակենք այն արժեքներով, որոնցով մենք դարեր շարունակ պահել ենք մեր հող հայրենին: Մեր փրկօղակը միայն ու միայն կրթությունը պետք է լինի: Ես դրան հավատում եմ: Մտավորականների մեր խորհուրդն այժմ աշխատում է այդ ուղղությամբ»,-ասում է գրականագետը: Կարծում է, որ այսօր և միշտ մտավորականների ձայնը պետք է լսելի դարձնել, այն պետք է բարձր հնչի: «Մեր ժողովրդի առջև նորից պետք է դնենք մեր դասական բարձր արժեքները՝ հայ երաժշտությունը, գրականությունը, այդ թվում՝ ժամանակակից գրականությունը: Կրթական լուրջ աշխատանք պետք է տանել: Ես ատելության քարոզին մշտապես դեմ եմ եղել, բայց կարծում եմ, որ այս ողբերգության հիմնական պատճառը տգետ հայերի բազմանալն էր: Հայ մարդը, որը միշտ ապրել է, միշտ հաղթել է իր մշակույթին հենված, նրա գլխավոր հենարանը՝ հայ մշակույթը, իր թևի տակից հանեցին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ հասարակությունը պետք է խաղաղվի, նրա անդամները պետք է դադարեն իրար վիրավորել ու նեղացնել, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:«Թշնամանքը ճանապարհ է դեպի կործանում, ես վստահ պնդում եմ, որ ատելության քարոզը, փոխադարձ վիրավորանքի այս մթնոլորտը ոչ միայն պետությանը, այլ նաև ազգին տանելու է դեպի կործանում: Ահա թե ինչու անցյալը փակում ենք, դնում մի կողմ՝ ընդունելով մեր թույլ տված սխալները: Ամեն ինչի մեջ պետք է դնենք ազգայինի սերը, փոխադարձ հարգանքը, ամեն հարց կարող ենք քննարկել, բայց ատելությունը մեր միջից պետք է հանենք: Գոնե մենք պետք է հանենք, իսկ ընթացքում կտեսնենք, թե ովքեր են շարունակում ատելության քարոզը»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future