Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին կգործեն ամենօրյա ռեժիմով
ECONOMICSԵրևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հար ևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
4
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”
5
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future



