Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Նախատեսվում է վերանայել անհատական բնակելի տներից խաղահրապարակների հեռավորությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ հիմք ընդունելով քաղաքացիների բողոքները, մասնավորապես՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել քաղաքաշինության նախարարի 2014 թ.-ի հոկտեմբերի 14-ի N 263-ն հրամանում: Կոմիտեն նշում է, որ իրենց են դիմում Հայաստանի մարզերի գյուղական և քաղաքային համայնքները՝ ավտոտեխսպասարկման կետեր (կայանքներ) կառուցելու և լիազոր մարմնից համապատասխան դիրքորոշում ստանալու ակնկալիքով: Քաղաքաշինության նախարարի 2014 թ.-ի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով Հայաստանի տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն երկու հարյուր ավտոմոբիլների տեղակայում և այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ:

Բայց նշված չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ քաղաքային և առավել ևս գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված է բնակավայրերի (շատ դեպքերում սակավաթիվ) բնակիչների քանակով: Հաշվի առնելով սա և այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը ենթադրում է նաև որոշակի քանակով աշխատատեղերի և ՀՀ մարզերի բնակչության զբաղվածության ապահովում՝ առաջարկվել է նշված նորմերի 305-րդ կետում կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչև 10, 11-30 և 30-ից ավելի ավտոմոբիլների համար: Հաջորդիվ առաջարկվում է փոփոխություն կատարել անհատական բնակելի տներից խաղահրապարակների հեռավորության վերաբերյալ:

Քաղաքաշինության նախարարի նույն հրամանով բնակելի միկրոշրջաններում երեխաների խաղահրապարակների, մեծահասակների հանգստի վայրերի և մարզահրապարակների տեղակայումը և հեռավորությունները դասակարգված չեն ըստ բազմաբնակարան և անհատական բնակելի տների: Կոմիտեն նշում է, որ բազմաթիվ են քաղաքացիների՝ անհատական բնակելի տների սեփականատերերի բողոքները նմանատիպ՝ հանրային նշանակության խաղահրապարակների և մարզահրապարակների տեղակայման վայրերի վերաբերյալ, որտեղ խաղահրապարակներից արձագանքվող աղմուկը խաթարում է նշված տների բնակիչների անդորրը: Բացի այդ, առավոտից մինչև ուշ երեկո այդ հրապարակներում իրենց հանգիստը կազմակերպող՝ հարակից շենքերի քաղաքացիների կողմից աղտոտվում է ողջ միջավայրը, այդ թվում անհատական բնակելի տների հողամասի սահմանագիծը՝ ցանկապատի ամբողջ երկայնքով: Սրա հետ կապված քաղաքաշինության կոմիտեն 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ին համապատասխան գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առկա նորմերում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի պատասխան գրության համաձայն՝ շինարարական նորմերում փոփոխություն կատարելու վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել: Ակնհայտ է, որ անհատական բնակելի տների մասով նոր նորմերի մշակման գործընթացը բավականաչափ ծավալուն է և ժամանակատար, ուստի խնդիրը առավել սեղմ ժամկետում կարգավորելու համար նպատակահարմար է համարվել փոփոխությունն առաջնահերթ դիտարկել գոյություն ունեցող «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում: Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ այս փոփոխությունները պետբյուջեում հավել յալ ծախսեր չեն նախատեսում, միտված են քաղաքաշինական ընթացիկ խնդիրների կարգավորման ապահովմանը, քաղաքացիների բողոքների բավարարմանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California