Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երեխա է մահացել
SOCIETYՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ ժամը 18:10-ի սահմանում, ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում՝ Սեւանա լճի ափի մոտ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Կայքի հաղորդմամբ, վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



