Ամանորի նախաշեմին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով
ECONOMICSԵրևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



