Ամոթ այն «ընկերոջը», ով չպահեց Էմմիի ցանկությունը. Նադեժդա Սարգսյանը՝ էմմիի որդու լուսանկարի մասին
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Երեկվանից համացանցում տարածվել է փոքրիկի լուսանկար, որը, ըստ մակագրությունների, Էմմիի մեկ ամսական որդին է` Դանիելը: Լուսանկարն անձամբ Էմմին չէր հրապարակել, ուստի Life.panorama.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք լուսանկարում իսկապես Էմմիի նորածին որդին է, թե ոչ: Կապ հաստատեցինք երգչուհու մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ: Մեզ հետ զրույցում տիկին Սարգսյանը չցանկացավ հաստատել կամ հերքել՝ լուսանկարի փոքրիկը Դանիելն է, թե ոչ, միայն նշեց.
«Երբ գոյություն ունի ընկերություն հասկացությունը, պետք է հավատարիմ մնալ այդ բառի մեջ ներառված բարձր արժեքներին: Ընկերություն նշանակում է վստահություն, բայց երեւի միշտ չէ, որ մարդիկ արժանի են այդ կոչմանը: Էմմին եւ իր ամուսինը, ինչպես գրեթե բոլոր հայ ընտանիքները, ցանկություն ունեին մինչ երեխայի ծննդյան 40 օրականը ոչ մի լուսանկար չհրապարակել: Սա մի ավանդույթ է, որն անկախ 21-րդ դարից, մենք պահպանում ենք: Մեր Դանիելի ծննդյան 40 օրից հետո Էմմին անպայման գեղեցիկ լուսանկարներ կտեղադրեր, բայց եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ընկերություն գրեթե գոյություն չունի. մենք շատ «շնորհակալ» ենք նրան, ով եւս մեկ անգամ փաստեց, որ ընկերությունն ամեն մեկի համար չէ, ամոթ այն «ընկերոջը», ով չպահեց Էմմիի ցանկությունը, ում Էմմին ընկեր էր համարում: Եւս մեկ անգամ մեծ տառերով ուզում եմ ասել ԱՄՈԹ»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան




















































