Ինչո՞ւ ընտրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը
POLITICSԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք պոպուլիստական խոստումներ չի տալիս․ ինչ խոստանում է, այն իրագործում է։
ԲՀԿ-ն ոչ սև է, ոչ էլ սպիտակ․ մենք մերժում ենք մեր հասարակության ցանկացած բաժանում։
Վարչապետի մեր թեկնածու Գագիկ Ծառուկյանը գործնականում գիտի ինչ է տնտեսությունը, ինչպես այն կառավարել, ինչպես զարգացնել։
ԲՀԿ-ն, անկախ իր իշխանություն կամ ընդդիմություն կարգավիճակից, մշտապես աջակցում է մեր քաղաքացուն, օժանդակում նրան։
ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է․ եթե ոմանք միայն խոսում են երիտասարդ ընտանիքներին աջակցության մասին, ապա Գ․Ծառուկյանն իր ռեսուրսներով հազարավոր երիտասարդ ընտանիքների համար սոցիալական բնակարանաշինության ծրագրեր է իրականացնում։
Գագիկ Ծառուկյանն արդեն տարիներ շարունակ իր վրա է վերցրել պետության ֆունկցիան սոցիալական ապահովության ու ուսանողների աջակցության մասով ու դրանից շոուներ չի սարքում։
ԲՀԿ-ն պետության ազգային շահը պատկերացնում է ոչ թե վերացական դատողությունների կամ կենացների մակարդակում, այլ թվերի ու չափելի մեծությունների ներքո։
ԲՀԿ-ն գիտի, որ մեր խնդիրները հենց մենք պետք է լուծենք։
Մենք հստակ գիտենք Սփյուռքի հետ մեր երկրի համագործակցության ձևն ու բովանդակությունը։
ԲՀԿ-ն իր առաջնորդ Գ․Ծառուկյանն իր կապերով կարող է մեծածավալ ներդրումներ բերել աղետի մեջ հայտնված մեր երկրի տնտեսություն։
Մենք մեր դիրքորոշումներում սկզբունքային ենք ու հետևողական։
Եվ որ ամենակարևորն է՝ ԲՀԿ-ն երբեք չի եղել 100 տոկոսանոց իշխանություն, սակայն միշտ աշխատել է հանուն պետության ու հանուն մեր հայրենիքի բարեկեցության ու բարգավաճման։
Ստանալով ձեր վստահության քվեն մենք իրականություն ենք դարձնելու մեր բոլոր հնչեցրած ծրագրերն ու խոստումները, որովհետև մենք կորցնելու հայրենիք չունենք, որովհետև մենք մեր երեխաներին ազատ, անկախ, ինքնիշխան ու զարգացող երկիր ժառանգելու պարտք ունենք:
Եվ ուրեմն, բոլորս միասին հունիսի 20-ին գնում ենք ընտրության և քվեարկում հանուն անվտանգ պետության ու հզոր հայրենիք ունենալու երազանքի իրականացման, հանուն բարգավաճ Հայաստանի...
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



