Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի այցի ժամանակ շուռնուխցի երկու ընտանիքների 500 հազարական դրամ են փոխանցել. Գյուղապետ

SOCIETY

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը սուտ է որակում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը, թե իբր իրենց ասել են, որ Շուռնուխից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հողերը Ադրբեջանինն են եւ մեկ է՝ մի օր տալու են, դրա համար էլ իրենք այդ հողերը ժամանակին չեն սեփականաշնորհել։

«Մեկ շաբաթ է՝ ինչ համայնքապետարանը չափագրողների է բերել սեփականաշնորհման գործընթացն անելու նպատակով։ Նախկինում պետության կողմից պետք է վճարումները կատարվեին, չափագրողները պետական համակարգի աշխատողներ էին, բայց հետո չափագրում կատարող կառույցները դարձան մասնավոր ընկերություններ, եւ երբ ես գյուղապետ դարձա, կարող եմ ասել, որ այդ ժամանակ ժողովրդի գրպանում ոչ գումար կար, ոչ էլ ցանկանում էին իրենց գրպանից էդ մասնավոր ընկերություններին գումար տային, որ չափագրումներ կատարեին։ Այն ժամանակ 1 հա–ն արժեր 70 000 դրամ, նույնիսկ ես Արցախից էի չափագրող բերել, որ էժան գնով գործ աներ, անգամ իմ գրպանից եմ վճարել, հետո ասացին, որ դրա լիցենզիան Հայաստանում չի անցնելու»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ 

Նշենք, որ այս գիշեր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել էր Շուռնուխ, որտեղ բնակիչներից մեկը դժգոհել էր, թե իրենց գյուղի հողերը սեփականաշնորհված չեն։ Փաշինյանը ի պատասխան ասել էր, թե շուռնուխցիները հողերը չեն սեփականաշնորհել, որովհետեւ ժամանակին «իրենց ասել են, որ դա Ադրբեջանի տարածքն է, էդտեղի հողերը մի սեփականաշնորհեք, որ մեկ է ՝ հետ ենք տալու։ Էդ ո՞նց եղավ, որ սաղ Հայաստանում հողերը սեփականաշնորհեցին, Շուռնուխում՝ չէ»։

Փաշինյանի հետ հանդիպմանը շուռնուխցի մի տղամարդ, որի տունը 44–օրյա պատերազմից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, ասել էր, թե վերջերս հոգեւորականների կողմից հինգ հարյուր հազարական դրամ է բաժանվել այն ընտանիքներին, որոնց տունն անցել է Ադրբեջանին։  Նրանց թիվը 12–ն է։ Բնակիչը դժգոհել էր, թե միայն 10 ընտանիքի է այդ գումարը տրվել, եւ իր ընտանիքին չի հասել գումար։

Շուռնուխի գյուղապետն ասաց, որ այդ գումարը բաժանվել է Վեհափառի կողմից, բայց ոչ թե 10 ընտանիքի, այլ 9–ի, որոնց մեջ է եղել նաեւ Արցախից տեղահանված մի ընտանիք։

«Վեհափառը Շուռնուխ էր այցելել, նրա կողմից օգնություն է  տրվել տուն կորցրածներին, ովքեր փաստացի գյուղում էին, իսկ ովքեր ժամանակավորապես բացակա են եղել, այդ մարդկանց անունը չի գնացել, որ նրանց էլ գումար տան։ Գումար հատկացվել է 9 ընտանիքի, որից մեկը Արցախից տեղահանված ընտանիք է եղել։ Վեհափառը մտել է նրանց տուն, այդ տան կինն ասել է, որ կցանկանար այդ տունը գներ, այն արժեցել է 1 500 000 մլն դրամ, Վեհափառը անհրաժեշտ գումարը տվել է այդ ընտանիքին։ 3 ընտանիքի  գումար չի հատկացվել, որից մեկը իմ եղբոր՝ Արարատ Աղաբեկյանի ընտանիքն է, որովհետեւ նրանք Գորիսում են եղել։ Կրկնում եմ՝ 3 ընտանիքի գումար չի հասել, որից երկուսին երեկ վարչապետն էստեղ տվել է։ Ասում են՝ ժողովուրդը, ովքեր այդ հանդիպմանը մասնակցել են, ասում են, որ ամեն մի ընտանիքի  500 000 դրամ է տվել»,– պատմեց Շուռնուխի գյուղապետը։

Մենք դիմեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, պարզելու՝ արդյո՞ք վարչապետի պաշտոնակատարը շուռնուխցի երկու ընտանիքի գումար է տվել։ Ի պատասխան Գևորգյանն ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի և փոխանցեց, որ ինքը կփորձի պարզել այդ տեղեկության իսկությունը, սակայն նրանից այդպես էլ լուրը ճշտել չհաջողվեց. մեր զանգերն անպատասխան մնացին։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California