Պուտինի պատասխանը, երբ նրան հարցրեցին իր ենթադրյալ դստեր ամուսնության մասին (լուսանկարներ)
PHOTO
Shabat.am-ը գրում է.
Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսը: Նախագահը պատասխանեց լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի, այդ թվում նաև իր դստրերի հետ կապված: Ավելին ՌԴ նախագահին հարցրեցին կոնկրետ`Կատերինա Տիխոնովայի ամուսնության մասին, ում ԶԼՄ-ներն անվանում են Պուտինի դուստր: Հատկանշական է, որ պաշտոնապես տեղեկություններ չկան այդ մասին:
Պուտինը չի հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը և տվել է խուսափողական պատասխան.
«Վերջերս բոլորը պնդում էին, որ իմ դուստրերն ապրում են արտասահմանում: Հիմա էլ են ասում, բայց նրանք ապրում են Ռուսաստանում և երբեք ոչ մի տեղ չեն մշտական բնակության համար չեն մեկնել: Նրանք սովորել են բացառապես ռուսական բուհերում և ես շատ հպարտբ եմ նրանցով: Իմ դուստրերը չեն զբաղվում ոչ բիզնեսով, ոչ քաղաքականությամբ, նրանք սկզբանական քայլերն են անում իրենց կարիերայում և հաջողություններ են ձեռք բերում սեփական ուժերով: Նրանք երբեք ինձ համար չեն եղել «աստղային երեխաներ», երբեք հաճույք չեն ստացել, որ իրենց վրա կրում են ինչ-որ սարքեր: Նրանք ուղղակի ապրում են իրենց կյանքով, և դա, ըստիս, անում են արժանապատվորեն»,- պատասխանել է ՌԴ նախագահը:




















































