Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախընտրական քարոզարշավի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամեն կերպ քաղաքացիների վստահության քվեն ստանալու և հանրության աջակցությանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ, ի վերջո, խորհրդարանական այս արտահերթ ընտրությունը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններից, քանի որ այն աղետալի իրողությունների հետևանք է։ Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, որ այս իրադարձություններից հետո պարտության և կապիտուլ յացիայի սիմվոլ դարձած իշխանությունները պետք է հրաժարական տային և մի կողմ քաշվեին՝ նույնիսկ համարձակություն չունենալով մասնակցել արտահերթ ընտրություններին։

Սա կլիներ ինչ-որ առումով արժանապատիվ հեռացում, բայց Փաշինյանի դեպքում արժանապատվության մասին խոսակցություններն ուղղակի ո՛չ արժեք չունեն, ո՛չ իմաստ։ Հնարավոր է՝ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանավորված է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ապագա է սպասվում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է երկարացնել իր պաշտոնավարումը և անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա «Նիկոլի անվան կապիտուլ յացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարավոր զոհերին ու վիրավորներին և մեր այն տղաներին, ովքեր իշխանությունների ապաշնորհության պատճառով մինչև հիմա տանջվում են Բաքվի բանտերում։

Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդես է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցեին բազմապիսի հոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաև իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթություններ դուրս տան և ուշադրությունը գրավեն իրենց վրա։ Այդպիսով, Փաշինյանը ոչ միայն ստանձնել է ատելության քարոզիչի գլխավոր առաքելությունը, այլև փորձում է մինչև վերջ օգտվել իր կարգավիճակի ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից, միայն թե հերթական անգամ խաբի հանրության մի հատվածին։

Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, նա տրամադրված է պետական լծակները մինչև վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետև նա թքած ունի նաև թիմի վրա, այդ թիմն այսօր իրեն պետք է, կօգտագործի, վաղը պետք չի լինի, կթողնի: Հիմա նա զբաղված է Հայաստանի մարզերը «գրավելով»: Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իբր թե հեծանիվով էր աշխատանքի գնում և շոուներ կազմակերպում, թե ինքը չի տարբերվում մյուս քաղաքացիներից և հանգիստ կարող է քայլել փողոցով, արդեն տևական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարավոր ոստիկաններով շրջապատված։

Միևնույն ժամանակ, իր հետ շարասյունով շրջիկ խմբեր է տանում այս կամ այն մարզ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը։ Իրականում բոլոր բնակավայրերում էլ ակնհայտ է դարձել, որ մասնակիցները միշտ նույնն են և նույնիսկ ամենախոշոր քաղաքներում տեղացի հազիվ 50-100 մարդ է լինում: Այսպիսի հնարքներով Փաշինյանն ընդամենն ինքնախաբեությամբ է զբաղված, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական երազախաբությամբ է տառապում, որովհետև ինչքան էլ հատուկ կադրեր որսան, որպեսզի երևա, թե իբր հավաքն անցնում է լեփ-լեցուն դահլիճում կամ հրապարակում, թե իբր շատ մարդ է եկել Փաշինյանի հետ հանդիպման, միևնույնն է՝ երկիրը փոքր է, մարզային բնակավայրերն առավել ևս, և բոլորն էլ տեսնում են, որ շրջիկ խմբերին ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հանում ես, տակը մարդ չի մնում։

Սա ևս վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաղուց չունի բավարար հանրային վստահություն: Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե ընդհանրապես զրոյական վարկանիշ ունի, թե իր ստերին հավատացողներ այլևս չկան, թե հազիվ է հաղթահարելու անցողիկ շեմը: Սակայն, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման մարդկանց քանակը հազիվ 17-18 տոկոսի սահմաններում է, վարչական ռեսուրսն էլ հաշվենք՝ մաքսիմում 25 տոկոս:

Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ յուրաքանչյուր ոք, անկախ իր քաղաքական հայացքներից, իրեն Հայաստանի ոչ միայն տեր զգա, այլև ծառա, որ յուրաքանչյուր ոք, մուտք գործելով ընտրատեղամաս, պարտավոր է հիշել մեր բազմապատկված Եռաբլուրը և Եռաբլուրում ծփացող եռագույն դրոշները, հազարավոր սևազգեստ որդեկորույս մայրերին, ոտքի վրա չորացած հայրերին, իրենց զավակների մասին տեղեկություն չունեցող ընտանիքներին։Պարզապես հիշենք, թույլ չտանք ինքներս մեզ գեթե մեկ վայրկյան մոռանալ: Նաև հիշենք, թե ինչ նոր ողբերգություններ է պատրաստվում հայ ժողովրդին բերել Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ.- Ի դեպ, հետաքրքիր չէ՞, թե ինչու է Նիկոլն այսքան ծանր տանում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի դրոշներն է այրում, և ինչո՞ւ է ցանկանում, որ ՀՅԴ-ի դրոշներն այրված տեսնի։ Գուցե հենց դրա՞ համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy