Մանրամասներ` սահմանին զոհված հերոս Գոռից
SOCIETYNEWS.am-ը գրում է.
Դեկտեմբերի 17-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Գոռ Օհանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է, կոչումով ավագ լեյտենանտ: Ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, արդեն 4 տարի է ծառայում էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր վեդի գյուղի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Գոռը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենց փոքր քույր եւ եղբայր: Նրա մայրը մանկավարժ էր, իսկ հայրը հողագործությամբ է զբաղվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Հակառակորդի սադրիչ քայլերն անհետեւանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ եւ անդառնալի կորուստներով լի:



